Հենրի Թոմաս Օլկեն (անգլ.՝ Henry Thomas Alken, հոկտեմբերի 12, 1785(1785-10-12)[1], Սոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 7, 1851(1851-04-07)[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ[3], ծաղրանկարիչ, պատկերազարդող և փորագրիչ։

Հենրի Օլկեն
անգլ.՝ Henry Thomas Alken
Ծնվել էհոկտեմբերի 12, 1785(1785-10-12)[1]
ԾննդավայրՍոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 7, 1851(1851-04-07)[2] (65 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ և փորագրիչ
ՀայրSamuel Alken?
 Henry Thomas Alken Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրի Օլկենը անգլիացի նկարիչ Սեմուել Օլկենի ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է։ Ընտանիքի փոքր որդին էր։ Նրա երկու ավագ եղբայրները` Ջորջը և Սեմուել Հենրին, նույնպես նկարիչներ էին։

 
Կրակոց փասիանի վրա

Սկզբում Հենրին սովորել է իր հոր, իսկ հետո Ջոն Թոմաս Բարբեր Բոմանտի մոտ (1774–1841 թվականներ)։

 

1809 թվականի հոկտեմբերի 14-ին Օլկենը ամուսնացել է Մարիա Գորդոնի հետ։ Հաջորդ տարվա օգոստոսի 22-ին ծնվել է զույգի առաջնեկ որդին։ Օլկենը հինգ երեխայի հայր է դարձել։

Հենրի Թոմաս Օլկենը` բեղուն նկարիչը, իր ժամանակաշրջանում հայտնի էր Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը` 1851 թվականը։ Նրա ստեղծագործության ամենաակտիվ շրջանը 1816-1831 թվականներն ընկած ժամանակահատվածն է։ Նրա գեղանկարների և գծանկարների հիմնական թեման բրիտանական սպորտն է, ձիարշավը և որսորդությունը։

Նկարչի իլյուստրացիաները, ծաղրանկարները հրապարակվել են բրիտանական մամուլի էջերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. «Генри Олкен». Google Arts & Culture (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Օլկեն» հոդվածին։