Հենրի Նորիս
Սըր Հենրի Նորիս (անգլ.՝ Sir Henry Norris, մոտ 1482, Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիայի թագավորություն - մայիսի 17, 1536[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքա Հենրի 8-րդի պալատականը, թագուհի Աննա Բոլեյնի մերձավորներից մեկը։ Մահապատժի է ենթարկվել թագուհուն ենթադրյալ դավաճանության համար, Աննայի եղբոր՝ Ջորջ Բոլեյնի, Մարկ Սմիթոնի, Ֆրանսիս Ուեսթոնի և Ուիլյամ Բրետոնի հետ։
Հենրի Նորիս անգլ.՝ Henry Norris | |
---|---|
Ծնվել է | մոտ 1482 |
Ծննդավայր | Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 17, 1536[1] |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Լոնդոնի թաուեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Ամուսին | Մերի Ֆայնս (Լեդի Նորիս) |
Ծնողներ | հայր՝ Սըր Էդվարդ Նորիս[2], մայր՝ Frideswide Lovel?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Black Rod? և Groom of the Stool? |
Երեխաներ | Հենրի Նորիս (Նորիսի 1-ին բարոն) և Մերի Նորիս[2] |
Կենսագրություն
խմբագրելԾագում
խմբագրելՀենրի Նորիսը Բերքշիրից հողատեր Սըր Էդուարդ Նորիսի և նրա կնոջ Ֆրիդեսվիդսի երկրորդ որդին էր։ Վերջինս Լովելի 8-րդ դուքսի Ջոն Լովիլի դուստրն էր և Լովելի 1-ին վիկոնտ Ֆրենսիսի քույրը, ով 1487 թվականին պաշտպանելով Լամբերտ Սիմնելին ընդդիմացել է Հենրի 7-րդին, բայց պարտվել է Ստոկ Ֆիլդում։ Նույն ճակատամարտում, բայց Թյուդորների կողքին, կռվել է Հենրիի Նորիսի պապը` Ուիլյամը[3]։
Ըստ այլընտրանքային վարկածի ՝ Հենրին Էդուարդի տղան չէր, այլ թոռը Ռիչարդ Նորիսի միջոցով։
Վաղ տարիներ և կարիերա
խմբագրելՀենրի Նորիսը ծնվել է մոտ 1482 թվականին։ Արդեն 1487 թվականին հայրը մահացել է։ Փոքր տարիքից Նորիսն ապրել է թագավորական արքունիքում, որտեղ դարձել է Հենրի 8-րդի մտերիմ ընկերը։ Նա ծառայել է թագավորին պատվով և 1515 թվականից սկսած բազմաթիվ պատվավոր և շահավետ պաշտոններ է ստացել նրանից։ 1519 թվականին նա ստացել է 50 նամականիշով ամենամյա ռենտան, 1520 թվականին ներկա է գտնվել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոսի հետ Հենրի 8-րդի հանդիպմանը Ոսկե դիպչի դաշտում, իսկ 1523 թվականին նշանակվել է Ուոթլինգտոնի կարգադրիչ։ 1526 թվականին Նորիսը սըր Ուիլյամ Քոմփթոնին փոխարինել է «պալատականը գիշերանոթի մոտ» պաշտոնում, և գլխավորել է ազնվականներին, որոնք ծառայում էին թագավորին իր անձնական հարկաբաժնում։ Համարվում է, որ այս ժամանակահատվածում նա եղել է Հենրի 8-րդի մտերիմ ընկերը[4]։
Ենթադրվում է, որ Նորիսը Թոմաս Ուոլսի` մինչև 1529 թվականը՝ կանցլերը և Անգլիայի երկրորդ հզոր մարդու համակիրներից մեկն էր։ Ուոլսի անկումից քիչ առաջ Նորիսը նրան է հանձնել իր պալատական հակաբաժինը (նա թշնամիների մեքենայությունների պատճառով մնացել էր առանց ապաստարանի), պահպանվել է նրա նամակը նախկին կանցլերին ՝ գրված շատ բարյացակամ ձևով։ Բայց Ուոլսի հեռացումը և նրա թշնամիների իշխանության գալը` Թոմաս Քրոմվելի գլխավորությամբ չեն անդրադարձել Նորիսի դիրքի վրա։ Նույն 1529 թվականին, նա թագավորից ստացել է 100 ֆունտ ստեռլինգ պարգև[3]։
Ընտանիք
խմբագրելՀենրի Նորիսը ամուսնացած էր Դակրի 8-րդ բարոն Թոմաս Ֆայնսի դստեր` Մերի Ֆայնսի և Էնն Բուրշեի հետ։ Այս ամուսնության մեջ երեք երեխա է ծնվել.
- Հենրի Նորիս, 1-ին Նորիս բարոնը Ռիկոտից
- Էդուարդ Նորիս (1524-1529),
- Մերի Նորիս (1526–1570), սըր Ջորջ Քերյուի և Սըր Արթուր Չամպեռնոնի կինը։