Հենրիկ Սարգսյան

հայ մեքենագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Մուշեղի Սարգսյան (ապրիլի 22, 1942(1942-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ, ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1996):

Հենրիկ Սարգսյան
Ծնվել էապրիլի 22, 1942(1942-04-22) (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունմեքենագետ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1964)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1994)

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Սարգսյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1949-1959 թվականներին սովորել և ավարտել է Երևանի N 76 միջնակարգ դպրոցը։ 1964 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ 1979-1981 թվականներին եղել է Կուբայի գյուղատնտեսական բարձրագույն ակադեմիայի, 1981-1988 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի դասախոս, 1989-1997 թվականներին՝ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, միաժամանակ՝ կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, 1997 թվականից՝ Հայկական պետական ագրարային համալսարանի շարունակական ուսուցման, վերապատրաստման և ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր։ 1996 թվականից Միջազգային բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ակադեմիայի անդամ է, 1997 թվականից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ[1]։ 2012 թվականից Ռուսաստանի Կ. Ա. Տիմիրյազևի անվան ագրարային համալսարանի և Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիայի երևանյան մասնաճյուղի տնօրենն է[2][3]

Աշխատանքները վերաբերում են կենսահամակարգերի կառուցվածքի սկզբունքների օգտագործմամբ գյուղատնտեսական մեքենաների կառուցատարրերի կատարելագործման խնդիրներին։ Բացահայտել է արտաքին միջավայրի մեխանիկական բեռնվածությունների ներգործության բնույթը բույսերի կառուցվածքի վրա։

Համահեղինակ է «Աշխատանքի պաշտպանություն» (1985), «Կենսագործունեության անվտանգության գործնական և լաբորատոր աշխատանքներ» (2001) և «Արտադրական սանիտարիա» (2002) ուսումնական ձեռնարկների[4]։ Հեղինակ է շուրջ 105 գիտական հոդվածների։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ կառավարական պատվոգիր
  • Մ. Լոմոնոսովի անվան մեդալ (Միջազգային ակադեմիայի կողմից)
  • Չեխիայի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ագրարային բուհերի ոսկե հուշամեդալներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Սարգսյան Հենրիկ Մուշեղի». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  3. Administrator. «Սարգսյան Հենրիկ Մուշեղի». anau.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Հենրիկ Մուշեղի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4: