Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղահրամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիկ Ղահրամանյան, (դեկտեմբերի 28, 1996(1996-12-28), Մասիս, Արարատի մարզ, Հայաստան - 2016)ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ, կապավոր։

Հենրիկ Ղահրամանյան
դեկտեմբերի 28, 1996(1996-12-28) - 2016
ԾննդավայրՄասիս, Արարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2014-2016
Կոչումկրտսեր սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում։ 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Ապրում էր Մասիս քաղաքում։ Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ հետագայում ուսումը շարունակելու համար։ 2014 թվականին զորակոչվել է բանակ[1]։

Մարտական գործողություններ խմբագրել

2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների։ Այդ կատաղի մարտերից հետո զոհվել է մարտադաշտում։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով։

Պարգևներ խմբագրել

Հուղարկավորություն խմբագրել

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին Մասիսի՝ Սուրբ Գևորգ եկեղեցում[3] :

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել