Սուրբ Գևորգ եկեղեցի (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Նորագավիթ թաղամասում։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Եկեղեցական համալիր Նորագավթի Սբ. Գևորգ(Ծիրանավոր Սբ. Գևորգ) |
Կազմված է | Խաչքար Ավետիսի, Որմնանկար «Սբ. Մինասը ձիու վրա», Որմնանկար «Սարկավագ», Խաչքար Հովհաննեսի, Վարդանի և Կարապետի, Խաչքար Սարգսի, Խաչքար Հակոբի և Ասատուրի, Խաչքար Վարդանի, Որմնանկար «Անհայտ զինվոր», Որմնանկար «Ավետում», Որմնանկար «Թեոդորոսը» և Որմնանկար «Հրեշտակ» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՀնագույն Նորագավիթ գյուղը 10-ից ավելի եկեղեցի ուներ, որոնցից այսօր պահպանվել է միայն Սուրբ Գևորգը։ Հատակագծային և ծավալատարածական ընդհանուր հորինվածքով նման է Երևանի Զորավոր եկեղեցուն։ Եռանավ, անգմբեթ բազիլիկ շինություն է՝ կամարակապ արևմտյան նախասրահով, 12 սյունից բաղկացած կաթողիկե-զանգակատնով։ Աղոթասրահը մուտքեր ունի նախասրահից և հարավային ճակատից։
Եկեղեցու թաղակապ ծածկը կրող մույթերի և պատերի վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարներ, որոնք ուշ միջնադարյան կերպարվեստի նմուշներ են։
Սբ. Գևորգ եկեղեցին կառուցվել է XVII դ., իսկ 1981-1984 թվականներին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հովանավորությամբ հիմնովին նորոգվել է։ Ավագ խորանում տեղադրվել է քարակերտ բեմասեղան։ Նորոգվել են եկեղեցու դռներն ու լուսամուտները, դրսի կողմից նախասրահը պսակող զանգակատունը, բարեկարգվել և ցանկապատվել է տարածքը։ Եկեղեցու նորոգմանը մասնակցել է արգենտինացի բարերար Էդուարդ Սեֆերյանը։ Նորոգման և բարեկարգման շնորհիվ Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցին վերագտել է իր վաղեմի պատշաճ տեսքը և գործում է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Գևորգ եկեղեցի (Երևան) կատեգորիայում։ |