Հենրիկ Վոյցեխ Կասպերչակ (լեհ.՝ Henryk Wojciech Kasperczak, հուլիսի 10, 1946(1946-07-10)[2], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[3]), լեհ ֆուտբոլիստ, պարգևատրվել է Լեհաստանի սպորտի վարպետի պարգևով, ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։

Հենրիկ Կասպերչակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հենրիկ Վոյցեխ Կասպերչակ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ֆրանսիա Ֆրանսիա[1]
Մականուն Կասպեր, Հենրի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1946 (77 տարեկան)
Ծննդավայր Զաբժե, Լեհաստան
Հասակ 180
Քաշ 74
Դիրք կիաապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թունիս Թունիս
Համար գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
1959—1965 Լեհաստան Ստալ (Զաբժե)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965—1966 Լեհաստան Ստալ (Մելեց)
1966—1968  Լեհաստան Լեգիա-2
1968—1978 Լեհաստան Ստալ (Մելեց) 209 (37)
1978—1979 Ֆրանսիա Մեց 55 (11)
Ազգային հավաքական
1973—1978 Լեհաստան Լեհաստան 61 (5)
Մարզչական կարիերա
1979—1984 Ֆրանսիա Մեց
1984—1987 Ֆրանսիա Սենտ Ետիեն
1987—1988 Ֆրանսիա Ստրասբուր
1989—1990 Ֆրանսիա Ռասինգ
1990—1992 Ֆրանսիա Մոնպելիե
1993 Ֆրանսիա Լիլ
1993—1994 Կոտ դ'Իվուար Կոտ դ’Իվուար
1994—1998 Թունիս Թունիս
1998 Ֆրանսիա Բաստիա
1999—2000 ԱՄԷ Ալ Վասլ
1999—2000 Մարոկկո Մարոկկո
2000—2001 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժու Ֆուլի
2001—2002 Մալի Մալի
2002—2004 Լեհաստան Վիսլա (Կրակով)
2006—2008 Սենեգալ Սենեգալ
2008—2009 Լեհաստան Գուրնիկ
2010 Լեհաստան Վիսլա (Կրակով)
2010—2011 Հունաստան Կավալա
2014—2015 Մալի Մալի
2015—н.в. Թունիս Թունիս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նվաճել է 1974 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, նաև 1976 թվականին անցկացվող Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, մասկացել է 1978 թվականի աշխարհի առաջնության խաղերին։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Հենրիկ Կասպերչակը եղել է Ստալ (Զաբժե) ակումբի սան։ Ցանկանում էր կարիերան շարունակել տեղային «Գուրնիկ» ակումբում, բայց անվանական ակումբ չտեղափոխվեց[4]։ Դրա փոխարեն տեղափոխվեց «Ստալ» (Մելեց), որը այդ տարիներին խաղում էր երկրորդ լիգայում։ Շուտով Կասպերչակին հրավիրեցին ռազմական ծառայության, որտեղ նա ավելի քան երկու տարի խաղաց վարշավյան «Լեգիայի» ակումբում, որից հետո վերադարձավ Մելեց։ «Ստալիի» կազմում կրկնակի անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն, խաղացել է եվրոգավաթներում, 1976 թվականին դարձել է Piłka Nożna ամսագրի կարծիքով Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 1978 թվականին Կասպերչակը տեղափոխվեց ֆրանսիական «Մեց» ակումբ, որտեղ էլ սկսեց մարզչական կարիերան։

Հավաքականում խմբագրել

Լեհաստանի հավաքականում Հենրիկ Կասպերչակը իր դեբյուտը նշել է 1973 թվականի մարտի 20-ին, խաղալով տնային ընկերական խաղ ԱՄՆ-ի հավաքականի դեմ։ Խաղացել է լեգենդային խաղ ընդդեմ Անգլիայի հավաքականի դեմ, «Ուեմբլիում», զգացել է լեհերի գոլային կոմբինացիան[4]։

Հենրիկ Կասպերչակը եղել է հավաքականի առանցքային խաղացողներից մեկը՝ Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ Լեհաստանի հավաքականը նվաճեց արծաթե մեդալներ։ Մասնակցել է նաև 1974 թվականի և 1978 թվականի աշխարհի առաջնության խաղերին։ Արգենտինյան մունդիալից հետո վերջակետ է դրել ազգային հավաքականում մասնակցելուն։

Լեհաստանի հավաքականի կազմում Հենրիկ Կասպերչակը անցկացրել է 61 հանդիպում և խփել 5 գոլ[5]։

Մարզչական խմբագրել

Մարզչական կարիերայի առաջին 15 տարիները Հենրիկ Կասպերչակը անցկացրել է Ֆրանսիայում։ Աշխատել է «Մեցում», «Սենտ Ետիենում», «Ստրասբուրում», «Ռասինգում» (Փարիզ), «Մոնպելիեում» և «Լիլում»։ Ավելի շատ հաջողությունների հասավ «Մեցում», 1983/84 թվականների մրցաշարում հաղթել է Ֆրանսիայի գավաթը, և «Ստրաստբուրում», որտեղ Կասպերչակի ղեկավարությամբ թիմը դուրս եկավ Լիգա 1։

1993 թվականին Կասպերչակը գլխավորեց Կոտ դ’Իվուարի հավաքականը և նրա հետ հաջողությամբ մասնակցեց 1994 թվականին անցկացվող Աֆրիկայի Գավաթին, որից հետո հրավիրվեց Թունիսի հավաքական, որտեղ էլ նվաճեց 1996 թվականի Աֆրիկայի Գավաթի արծաթե մեդալը և հնարավորություն ստացավ մասնակցել 1998 թվականի աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարում թունեսցիները հանդես եկան ոչ շատ հաջող, պարտվեցին առաջին երկու հանդիպումներում և ձեռքներից բաց թողեցին 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ Կասպերչակը երկրորդ պարտությունից հետո լքեց իր զբաղեցրած պաշտոնը, իսկ նրան փոխարինելու եկավ Ալի Սելմին[6]։

Առաջին լեհական ակումբը, որտեղ Կասպերչիկին հաջողվեց աշխատել, եղավ կրակովյան «Վիսլան», որը նա գլխավորեց 2002 թվականին։ «Վիսլան» Հենրիկ Կասպերչակի ղեկավարության տարիներին կրկնակի անգամ հաղթել է Լեհաստանի առաջնությունը, իսկ 2002/03 թվականների մրցաշարում նրան հաջողվեց կատարել Ոսկե դուբլ։ 2004 թվականի դեկտեմբերին Կասպերչակը հրաժարվեց ակումբի հետ ստորագրել նոր պայմանագիր և լքեց «Վիսլան»[7]։

2006 թվականից մինչև 2008 թվականը ընկած ժամանակահատվածում Հենրիկ Կասպերչակը մարզեց Սենեգալի հավաքականը, որտեղից էլ հեռացվեց հենց 2008 թվականի Աֆրիկայի Գավաթի խաղարկության ժամանակ, քանի որ թիմը խմբային փուլից դուրս գալ չկարողացավ։ 2008/09 թվականների մրցաշարում նա աշխատել է «Գուրնիկ» (Զաբժե) ակումբում, որտեղ չկարողացավ նրան պահել Էկստրակլասում։ Մրցաշարի ավարտվելուց հետո նրա պայմանագիրը ակումբի հետ չեղարկվեց[8]։ Անհաջող ընթացավ նաև Կասպերչակի վերադարձը «Վիսլա»։ Թիմը գլխավորեց 2010 թվականի մարտից[9], իսկ օգոստոսից տվեց իր հրաժարականը, Եվրոպայի Լիգայի 2010/11 թվականների երրորդ նախընտրական փուլում կայացած ադրբեջանական «Կարաբախ» ակումբից կրած անսպասելի պարտությունից հետո[10]։ 2010 թվականի նոյեմբերին գլխավորել է հունական «Կավալա» ակումբը։

Պարգևներ խմբագրել

Խաղացող խմբագրել

  • Լեհաստանի տարվա ֆուտբոլիստ (Piłka Nożna ամսագրի կարծիքով). 1976
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. 1974
  • Ամառային Օլիմպիական խաղեր. 1976
  • Լեհաստանի Չեմպիոն (2)։ 1972/73, 1975/76
  • Լեհաստանի Գավաթի եզրափակչի մասնակից. 1975/76

Մարզիչ խմբագրել

  • Լեհաստանի տարվա մարզիչ. 2002
  • Ֆրանսիայի Գավաթի հաղթող. 1983/84
  • Ֆրանսիական 2-րդ դիվիզիոնի հաղթող. 1987/88
  • Ամաային գավաթի հաղթող. 1992
  • Աֆրիկական թիմերի Գավաթի բրոնզե մեդալանակիր. 1994
  • Աֆրիկական թիմերի Գավաթի արծաթե մեդալանակիր. 1996
  • Լեհաստանի չեմպիոն (2). 2002/03, 2003/04
  • Լեհաստանի Գավաթի հաղթող. 2002/03

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սավին Ա. Վ. 293, էջեր 293 — 293 էջ, ISBN 978-5-699-22359-6։
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
  4. 4,0 4,1 Orły Górskiego — Henryk Kasperczak (լեհ.)
  5. Լեհաստանի հավաքականի կայքում (լեհ.)
  6. Черный список открыт // Футбол. 27 июня 1998. № 26 (1984). С. 17
  7. Kasperczak zdymisjonowany. Liczka trenerem! Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — wislakrakow.com, 13-12-2004 (լեհ.)
  8. Górnik za porozumieniem stron rozwiązał kontrakt z Kasperczakiem — 90minut.pl, 03-06-2009 12:03 (լեհ.)
  9. Henryk Kasperczak trenerem Wisły Արխիվացված 2013-07-29 Wayback Machine — wisla.krakow.pl, 15-03-2010 16:46 (լեհ.)
  10. Henryk Kasperczak nie jest już trenerem Wisły Արխիվացված 2013-12-03 Wayback Machine — wisla.krakow.pl, 06-08-2010 14:27 (լեհ.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Կասպերչակ» հոդվածին։