Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան

(Վերահղված է ՀՀ Վճռաբեկ դատարանից)

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան, Հայաստանի բարձրագույն դատական ատյանը (բացի սահմանադրական արդարադատության հարցերից), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը[1]։ Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով[1]։ Հայաստանում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում[2]։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան
Court of Cassation of the Republic of Armenia 02.jpg
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան,
Իրավազորության աղբյուրՀայաստանի Սահմանադրություն
Դատարանի նախագահ

Գործունեության նպատակներԽմբագրել

 
Վճռաբեկ դատարանի 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամի դարձերեսը, 2008

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման[2]։

ԿառուցվածքԽմբագրել

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից և քաղաքացիական և վարչական պալատից[2]։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից[2]։

ԱշխատակազմԽմբագրել

Դատարանի նախագահԽմբագրել

Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները[2]։

Վճռաբեկ դատարանի նախագահը[2]՝

  1. ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
  2. հրավիրում և վարում է Վճռաբեկ դատարանի նիստերը.
  3. ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման է ուղարկում Վճռաբեկ դատարանի որոշումները.
  4. Վճռաբեկ դատարանի դատավորներին, օրենքով սահմանված կարգով, տրամադրում է արձակուրդ.
  5. վերահսկում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  6. ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  7. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ պալատի դատավորի նկատմամբ.
  8. վարում է Արդարադատության խորհրդի նիստերը.
  9. իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

ԱշխատակազմԽմբագրել

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսված են ավագ օգնականի և օգնականի մեկական հաստիքներ, որոնք օժանդակում են դատավորին իր լիազորությունների կատարման ընթացքում։ Դատավորի ավագ օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է դատավորի այլ հանձնարարություններ[2]։

Վճռաբեկ դատարանն ունի աշխատակազմ, որը ՀՀ Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է և կոչված է ապահովելու դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով[2]։

Դատարանի համակարգում կարևոր գործառույթ է իրականացնում Իրավական փորձաքննությունների վարչությունը։ Վերջինս իրականացնում է դատական ակտերի, որոշումների, և դատարանի այլ փաստաթղթերի նախնական փորձաքննություն և դրանց վերաբերյալ տալիս իր մասնագիտական կարծիքը[2]։

Վճռաբեկ դատարանի աշխատակազմում գործում են Քրեական պալատի, ինչպես նաև Քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակներ, որոնք ստանում են դատարանի համապատասխանաբար Քրեական և Քաղաքացիական ու վարչական պալատներ ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում են փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին, ստանում վերոնշյալ պալատներից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք և այլն[2]։

Վճռաբեկ դատարանի Ընդհանուր բաժինն իրականացնում է դատարանի նախագահին, ՀՀ դատական դեպարտամենտին և Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված փաստաթղթերի արդյունավետ փաստաթղթաշրջանառությունը և ապահովում գործավարության կազմակերպումը, ստանում է դատարան ներկայացվող փաստաթղթերը և դատական գործերը, ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումներն ու հանձնում հասցեատերերին և այլն[2]։

Դատավորների ցանկԽմբագրել

ՀՀ Վճռաբեկ դատարանում ներկա պահին աշխատում են հետևյալ դատավորները[3].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ՀՀ Սահմանադրություն, հոդված 92
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Վճռաբեկ դատարանը ՀՀ Դատական համակարգում»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 9-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18 
  3. «ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18