Հենրիետտա Պոնսոնբի

Հենրիետա Պոնսոնբի, Բեսսբորոյի կոմսուհի կամ Լեդի Հենրիետա Ֆրենսիս Սպենսեր, հունիսի 16, 1761(1761-06-16)[1] կամ 1761[2], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 11, 1821(1821-11-11)[1] կամ 1821[2], Ֆլորենցիա, Իտալիա), Բեսսբորոյի կոմս Ֆրեդերիկ Պոնսոնբիի կինը։ Նրանք եղել են տխրահռչակ Քերոլայն Լամբի ծնողները։ Նրա հայրը՝ կոմս Սպենսերը, Մալբորոյի դուքս Ջոն Չերչիլի թոռն էր, քույրը՝ Դևոնի դքսուհի Ջորջիանա Քավենդիշը։

Հենրիետտա Պոնսոնբի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1761(1761-06-16)[1] կամ 1761[2]
ԾննդավայրՈւիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 11, 1821(1821-11-11)[1] կամ 1821[2]
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունտնային դաստիարակ, socialite և ազնվական
ԱմուսինFrederick Ponsonby, 3rd Earl of Bessborough?[3]
Ծնողներհայր՝ John Spencer, 1st Earl Spencer?[3], մայր՝ Georgiana Spencer, Countess Spencer?[3]
ԵրեխաներJohn Ponsonby, 4th Earl of Bessborough?[3], Frederick Cavendish Ponsonby?[3], Քերոլայն Լամբ[3][1], William Ponsonby, 1st Baron de Mauley?, George Arundel Stewart?[3][1] և Harriet Osborne, Baroness Godolphin?[3][1]
Henrietta, Countess of Bessborough Վիքիպահեստում

Որպես տան փոքր երեխա, նրան հաճախ էին թողնում տանը, երբ ելնելով հոր առողջական վիճակից, մեկնում էին այլ երկրներ։ Նա գունատ տեսք ուներ, ինչի պատճառով մայրը նրան ուղարկեց երկրից դուրս սովորելու, մտածելով, որ օդափոխությունը լավ կանդրադառնա նրա վրա։ Նա հասունացավ որպես բացառիկ գեղեցկությամբ, խելացի, բանիմաց և ինքնավստահ օրիորդ[4]։

1780 թվականի Նոյեմբերի 27-ին, Հենրիետն ամուսնացավ Անգլո-իռլանդացի ազնվական Ֆրեդերիկ Պոնսոնբիի հետ, ով հետագայում դարձավ Բեսսբորոյի 3-րդ կոմսը։ Նրանց համատեղ կյանքը շատ լարված էր, քանի որ Հենրիետը և նրա ամուսինը թղթախաղի սիրահարներ էին։ Նրանք հաճախ էին տանուլ տալիս և պարտքեր հավաքում։ Ֆրեդերիկը չարաշահում էր Հենրիետի համբերությունը՝ նվաստացնելով նրան հասարակական հավաքույթներին։ Նա կնոջից պահանջում էր գումար հայթայթել իր պարտքերը մարելու համար։ 1790 թվականին Ֆրեդերիկը՝ երկու կողմերի փոխհամաձայնությամբ, սկսեց զբաղվել ամուսնալուծության գործընթացով։ Լեդի Քերոլայնից հետո, նրանք ունեցան երեք երեխա․ Ջոն Ուիլյամը (ով ավելի ուշ դարձավ Բեսսբորոյի 4-րդ կոմսը), Ֆրեդերիկ Պոնսոնբին և Ուիլյամ Պոնսոնբին (Մոլեյի 1-ին բարոնը)։

Հենրիետտան(չաշխատող հղում) որդիների հետ

Իր կյանքի ընթացքում, Հենրիետը շատ երկրպագուներ է ունեցել։ Նրա ազնվական երկրպագուներից էին՝ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը, Գրենվիլ Գոուեր Լեվեսոնը (Գրենվիլի 1-ին կոմս), ով դարձավ նրա ամենահավատարիմ երկրպագուն։

Հենրիետը Գրենվիլից ունեցավ երկու արտաամուսնական երեխա՝ Հարիետ Էմմա Արունդել Ստյուարտ և Ջորջ Ստյուարտ։ Հարիետը ցանկանում էր նրանից գաղտնի պահել իր հղիությունը, դա այնքան էլ դժվար չէր, քանի որ այդ ժամանակաշրջանում ազնվականները կարող էին երկարատև այցելություններ ունենալ իրենց կամ ընկերների արտերկրյա առաձնատներ։ Նա հետո պետք է դառնությամբ խոստովաներ, որ մինչև 17 տարեկանը գժի պես սիրել է Գրենվիլին։ Քաջ գիտակցելով, թե ինչպիսի քաղաքական փայլուն ապագա է սպասվում Գրենվիլին, այնուամենայնիվ, նա չընդիմացավ Գրենվիլի և իր զարմուհի՝ Լեդի Հարիետ Քավենդիշի ամուսնությանը 1809 թվականին[5][6]։

Իր երիտասարդ երկրպագուներից նրա ամենասիրելին ազնվական Ուիլյամ Լամբն էր (ով 1828 թվականին դարձավ Մելբուրնի 2-րդ կոմսը), ով սիրահարված էր նրա դստերը՝ Քերոլայնին։ Չնայած այն բանին, որ Հենրիետը ցանկանում էր Քերոլայնին վաղ տարիքում ամուսնության տալ, այնուամենայնիվ կասկածում էր նրանց իդեալական ամուսնության վրա։ Նա, հանդիպելով Ուիլյամի մորը, տվեց իր համաձայնությունը և նրանք ամուսնացան[7]։

Նրա հանդեպ Ռիչարդ Շերիդանի զգացմունքները վերածվում էին մոլուցքի։ Նա խորապես ցնցեց Հենրիետին, իր մահից առաջ հայտնելով նրան, որ միգուցե իր ուրվականը կարողանա հալածել նրան։ Հենրիետը նրան պատասխանեց, որ բավական տանջվել է արդեն նրա կենդանության օրոք[8]։

Հենրիետը հաճախ էր ուղեկցում իր քրոջը տարբեր քաղաքական և ժամանցային միջոցառումների ժամանակ։ Նա նաև շատ մտերիմ էր իր քրոջ լավագույն ընկերոջ՝ Լեդի Էլիզաբեթ Ֆոսթերի հետ, ում հետ հաճախ էր հայտնվում հասարակության մեջ։

Հենրիետը մահացավ 1821 թվականի Նոյեմբերի 11-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Նա վաթսուն տարեկան էր։ Մինչ նրա հուղարկավորությունը, մահացել էր նաև նրա երիտասարդ թոռը՝ Հենրին[9]։ Համաձայն Լորդ Դեյվիդ Սեսիլի, նա մահացավ հանգիստ մահով, առանց ափսոսանքի և հուզական ցնցումների[10]։ Նա Հենրիետին համարում էր բացառիկ կին[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of Women Worldwide: 25,000 Women Through the Ages / A. Commire, D. KlezmerDetroit: Gale, Yorkin Publications, 2006. — 2572 p. — ISBN 978-0-7876-7585-1
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Kindred Britain
  4. O'Toole, Fintan. A Traitor's Kiss: the Life of Richard Brinsley Sheridan, Granta Books, 1997, p.250.
  5. Gleeson, Janet. Privilege & Scandal, 2006.
  6. Douglass, Paul. Lady Caroline Lamb, Palgrave-MacMillan, 2004.
  7. Cecil p.57
  8. O'Toole p.466
  9. Foreman, Amanda. Georgiana, Duchess of Devonshire, The Modern Library, 1998.
  10. Cecil p.137
  11. Cecil p.39