Հեղինակի իրավունքը
«Հեղինակի իրավունքը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Հեղինակի իրավունքը | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1913 |
Հրատարակչություն | Հորիզոն օրաթերթ |
Հրատարակվել է | 1913 |
Վիքիդարան | Հեղինակի իրավունքը |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 251) նոյեմբերի 7-ի համարում։
Այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 282-283)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։