Հեկատա գմբեթ (իսպ.՝ Hecates Tholus), հրաբուխ Մարսի վրա, որը հայտնաբերվել է Եվրոպական տիեզերական գործակալության Մարս էքսպրես սարքի միջոցով։ Հետազոտությունների արդյունքներով պարզ է դարձել, որ ժայթքումը տեղի է ունեցել մոտ 350 միլիոն տարի առաջ։ Ժայթքումը ստեղծել է 10 կմ տրամագծով կալդերա։ Ենթադրություն է առաջ քաշվել, որ ավելի ուշ, կալդերան և հարակից իջվածքները մասնակիորեն ծածկվել են սառցե նստվածքներ։ Դատելով խառնարանից, դա տեղի է ունեցել ոչ շատ վաղ (20 - 5 միլիոն տարի առաջ)։ Այնուամենայնիվ, կլիմատիկ մոդելավորումը ցույց է տալիս, որ Հեկատա գմբեթում սառույցները այսօր անկայուն են։ Հաջողվել է պարզել, որ սառույցների տարիքը համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ մեծացել է Մարսի պտույտի առանցքի թեքումը[1]։

Հեկատա գմբեթի տոպոլոգիան
2001 Մարս Օդիսեյ կայանից կատարված լուսանկար

Հրաբուխը գտնվում է 32°06′ հս․. լ. 150°12′ ավ. ե. / 32,1° с. ш. 150,2° в. д. / 32.1; 150.2 կոորդինատներով Էլիզիում սարահարթի (լատ.՝ Elysium Planitia) վրա, և տրամագծում ունի 183,0 կմ չափեր։ Այն ամենահյուսիսային հրաբուխն է Էլիզիումում, ավելի հարավ են տեղաբաշխված Էլիզիում լեռը (լատ.՝ Elysium Mons) և Ալբոր գմբեթը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հյուբեր Էրնստ, Վան Գասսելտ Ս., Իվանով Բ., Վերներ Ս., Հեդ Յ. Վ., Նյուկում Գ., Ջաուման Ռ., Գրիլի Ռ., Միտչել Կ. Լ. (17 մարտ 2005)։ «Հեկատա գմբեթում հայտնաբերված կալդերան և երիտասարդ սառցային ակտիվությունը»։ Նեյչր 434 (7031): 356–361։ Bibcode:2005Natur.434..356H։ PMID 15772654։ doi:10.1038/nature03423 

Արտաքին հղումներԽմբագրել