Էլիզիում սարահարթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էլիզիում սարահարթ (լատ.՝ Elysium Planitia), մեծությամբ երկրորդ հրաբուխներից կազմված շրջանը Մարսի վրա, Թարսիս նահանգից (լատ.՝ Tharsis Montes) հետո։ Շրջանի կենտրոնը գտնվում է 2,0° հս. լայն. և 155,0° արև. երկ. կոորդինատներում։ Այս շրջանում (հյուսիսից հարավ) տեղակայված են Հեկատա գմբեթ, Էլիզիում լեռներ և Ալբոր գմբեթ հրաբուխները։ Եվս մի խոշոր հրաբուխ՝ Ապոլինարիս լեռը (լատ.՝ Apollinaris Mons) գտնվում է մյուսներից հարավ։ Բացի մեծ հրաբուխներից այս սարահարթում են գտնվում նաև մի քանի տարածքներ երկար իջվածքներով, որոնք անվանվում են ֆոսաներ։ Դրանցից են՝ Ցերբերուս ֆոսան (լատ.՝ Cerberus Fossae), Էլիզիում ֆոսան (լատ.՝ Elysium Fossae) և Հեֆաեստուս ֆոսան (լատ.՝ Hephaestus Fossae)։
ՁևավորումըԽմբագրել
Էլիզիումը ունի հրաբխային ծագում։ Մոտ 1 միլիարդ տարի առաջ Մարսը ապրում էր բավականին բուռն երկրաբանական կյանք, մոլորակի առանձին հատվածներում տեղի էր ունենում ակտիվ հրաբխային գործունեություն։ Դա հանգեցրեց առավել խոշոր հրաբխային շրջանների առաջացմանը՝ Էլիզիում և Թարսիս։ Այսօր, այս երկու շրջանները ունեն հսկայական «փչվածքների» տեսք, 5 և 10 կմ բարձրությամբ։
Էլիզիում սարահարթի հրաբուխներըԽմբագրել
Էլիզիում լեռը (լատ.՝ Elysium Mons).
Հեկատա գմբեթ (լատ.՝ Hecates Tholus)
Ալբոր գմբեթ (լատ.՝ Albor Tholus)
Էլիզիում սարահարթի իջվածքները (ֆոսերը)Խմբագրել
Ալբոր գմբեթից արևելք ընկած իջվածքները, Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր սարքից լուսանկարված։
Ցերբերուս ֆոսան (լատ.՝ Cerberus Fossae), տեսանելի THEMIS սարքից։