Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեծյալներ (այլ կիրառումներ)
Հեծյալներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Թաղանթաթևավորներ
Վերնաընտանիք Ichneumonoidea
Ընտանիք Հեծյալներ
Լատիներեն անվանում
Ichneumonidae


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 153360
NCBI 7408

Հեծյալներ (լատին․՝ Ichneumonidae), թաղանթաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 0, 4— 5 սանտիմետր է, փորը և կուրծքը միացած են շարժական։ Մեծ մասի թևերը լավ են զարգացած։ Արուներն ունեն ձվադիր, որի միջոցով ձվադրում են տիրոջ մարմնին։ Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ավարտման պահին լրիվ ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները։ Հասուն հեծյալները սնվում են ծաղիկների նեկտարով։ Ակտիվ են ցերեկը, որոշ տեսակներ թռչում են գիշերը։ Հայտնի է մոտ 1250 սեռ (մոտ 60 հազար տեսակ), որից մի քանի հարյուրը՝ Հայաստանում։ Որոշ տեսակներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծյալներ (միջատներ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծյալներ (միջատներ)» հոդվածին։