Կլոդ Ադրիան Հելվեցիուս

ֆրանսիացի գրող
(Վերահղված է Հելվեցիուսից)

Կլոդ Ադրիան Հելվեցիուս[6] կամ Հելվեցիոս[6] (հունվարի 26, 1715(1715-01-26)[1][2][3][…], rue Sainte-Anne - դեկտեմբերի 26, 1771(1771-12-26)[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ, 18-րդ դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոս, լուսավորիչ։

Կլոդ Ադրիան Հելվեցիուս
ֆր.՝ Claude-Adrien Helvétius
Ծնվել էհունվարի 26, 1715(1715-01-26)[1][2][3][…] rue Sainte-Anne
Մահացել էդեկտեմբերի 26, 1771(1771-12-26)[1][4][2][…] (56 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ԳերեզմանՍուրբ Ռոխի եկեղեցի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, ֆրանսիացի բարոյախոս, բանաստեղծ և հանրագիտական
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)fermier général?
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5]
Ազդվել էՋերեմի Բենթամ
Ամուսին(ներ)Ան-Կեթերին դը Լիգնիվիլ
Երեխա(ներ)Էլիզաբեթ Շարլոտ Հելվեցիուս և Ժենեվիև-Ադելաիդ Հելվեցիուս
ՀայրJean Claude Adrian Helvetius?
 Claude Adrien Helvétius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փարիզում արքունական բժշկի ընտանիքում։ Ավարտել է հրեական քոլեջը։ Մինչև 1751 թվականը զբաղեցրել է հարկերի գլխավոր կապալառուի պաշտոնը, ապա զբաղվել է միայն փիլիսոփայությամբ։ Ոգեշնչվելով հակաֆեոդալական տրամադրություններով ` նա մտերմացավ Մոնտեսքյոյի և Վոլտերի հետ, որոնց ազդեցությամբ գրեց իր վաղ աշխատանքները։ 1751 թ. Հելվեցիուսն իրեն ամբողջովին նվիրեց գիտությանը։ Նա հանդիսանում էր Դենի Դիդրոյի և Հոլբախի խմբակի անդամ։ Նրա «Մտքի մասին» (1758 թ.) աշխատանքն ուղղված էր ֆեոդալական կարգերի, կրոնի, եկեղեցու հիմքերի դեմ, որն առաջացրեց ռեակցիոն շրջանների ցասումը։ Աշխատանքը շուտով արգելվեց իշխանությունների կողմից և այրվեց։ Հետագայում այդ գրքի հիմնական մտքերը զարգացվեց Հելվեցիուսի կողմից իր իսկ «Մարդու, նրա մտավոր ունակությունների և դաստիարակության մասին» (1773 թ.) աշխատության մեջ։ Հելվեցիուսը Ջոն Լոկի սենսուալիզմին հաղորդել է բացարձակ մատերիալիստական բնույթ։ Զգացողությունը նրա կողմից դիտվում է որպես մարդու զգացական օրգանների վրա արտաքին առարկաների ազդեցության արդյունք և մարդկային գիտելիքների միակ աղբյուր։ Հելվեցիուսը գտնում էր, որ աշխարհը մատերիական է, անվերջանալի ժամանակի և տարածության մեջ, գտնվում է անընդհատ շարժման մեջ։ Նա ագնոստիցիզմի հակառակորդ է և ապացուցում է, որ անսահման են մատերիական աշխարհի ճանաչողության մեջ մարդկային ինտելեկտի հնարավորությունները։ Հելվեցիուսը սուր քննադատության է ենթարկում հոգու անմահության, աշխարհի ստեղծման, Աստծո գոյության մասին իդեալիստական գաղափարները։ Առաջնորդվելով իր ժամանակի առաջադեմ փիլիսոփայական գաղափարներով՝ այնուամենայնիվ Հելվեցիոսը մնաց մետաֆիզիկայի սահմաններում։ Հելվեցիուսը քննադատում է մարդկանց բնածին ինտելեկտուալ ունակությունների անհավասարությունը, որը հիմք էր հանդիսանում ֆեոդալական հասարակարգի։ Նա պնդում էր, որ մարդիկ ունեն հավասար մտավոր կարողություններ, իսկ նրանց հոգեկան և բարոյական կերպարի տարբերությունները բացատրում էր այն միջավայրով, ուր նրանք դաստիարակվել են։ Հելվեցիուսի ուշադրության կենտրոնում են սոցիալական-քաղաքական, սոցիլոգիական և գեղագիտական խնդիրները։ Ի տարբերություն Մոնտեսքյոյի և Վոլտերի, որոնք համաձայնության եզրեր էին փնտրում արիստոկրատիայի հետ, Հելվեցիուսն առաջ քաշեց ֆեոդալական հարաբերությունները և սեփականությունը վերացնելու պահանջը։ Մերժելով Ռուսոյի էգալիտարիզմը՝ Հելվեցիուսը գտնում է, որ պետությունը պարտավոր է թուլացնել սեփականության անհավասար բաշխումը։ Նա անընդունելի է համարում կառավարման հանրապետական ձևը մեծ պետությունների համար և իր սոցիալ-քաղաքական հայացքների իրագործումը կապում է աբսոլյուտիզմի հաստատման հետ, որի մեջ նա տեսնում է բուրժուադեմոկրատական բովանդակություն։ Նրա սոցիոլոգիական հայացքները ներառում են մտորումներ հասարակական կյանքում նյութական պայմանների դերի կարևորության մասին։ Հելվեցիուսը եսասիրությունը համարում է հասարակության զարգացման շարժիչ ուժ և եսասիրության մասին ուսմունքի մեջ ընդգծում էր մարդու պայքարի գաղափարը կենսական պահանջմունքների բավարարման համար։ Դրա հետ միասին նա նշում է արդյունաբերության մեծ նշանակությունը։ Այս գաղափարները Հելվեցիուսին դարձրին 18-րդ դարի ամենախոր մտածողներից մեկը։ Հելվեցիուսը կարևորում է սոցիալական միջավայրի դերը։ Նա կարծում է, որ սոցիալական կյանքը որոշվում են ընդհանուր առմամբ մարդու գիտակցությամբ։ Մեծ է նրա դերը գեղագիտության զարգացման գործում։ Նա սուր քննադատության է ենթարկում ոչ միայն կրոնական, այլև սպիրիտուալիստական գեղագիտությունը։ Իր աշխատություններում մեծ տեղ է գրավում բարոյական պատկերացումների փորձնական ծագման ապացույցները և դրանց պայմանավորվածությունն անհատի շահերով։ Անհատի շահերը Հելվեցիուսը զուգակցում է հասարակական շահերի հետ։ Հելվեցիուսի գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարական նախապատրաստման գործում, ինչպես նաև հիմք հանդիսացավ 19-րդ դարի առաջին կեսի ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար։

Պատմության ըմբռնմաև հարցում նա իդեալիստ էր։ Սակայն, հասարակական կյանքի առաջադիմական վերափոխման իր պահանջով ու ֆեոդալիզմի քննադատությամբ, նա հանդես է գալիս որպես հասարակագիտական մտքի առաջավոր ներկայացուցիչ։ Ընդունել է հասարակական միջավայրի վճռական դերը մարդու դաստիարակության գործում, հիմնավորել ֆեոդ, հարաբերությունները կապիտալիստականով փոխարինելու անհրաժեշտությունը։ Հասարակության զարգացման գործում վճռական դեր է հատկացրել գիտակցությանը, դաստիարակությանը, լուսավորությանը։ Անձնական և հասարակական շահերի ներդաշնակ զուգակցման, մտավոր ընդունակությունների հավասարության նրա գաղափարները կարևոր դեր խաղացին ուտոպիական սոցիալիզմի զարգացման գործում։ Բնութագրելով նրա հայացքները՝ Մարքսն ու Էնգելսը նշել են. «Զգայական տպավորությունները, եսասիրությունը, հաճույքը և ճիշտ հասկացված անձնական շահը ամբողջ բարոյականության հիմքն են կազմում։ Մարդկային մտավոր ընդունակությունների բնածին հավասարությունը, բանականության հաջողությունների ու արդյունաբերության հաջողությունների միասնությունը, մարդու բնածին բարությունը, դաստիարակության ամենազորությունը ահա նրա մեխանիզմի գլխավոր մոմենտները»

Մեջբերումներ խմբագրել

  • Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը։
  • Ամենախիզախ պետությունը այն է, որտեղ ամենից լավ է պարգևատրվում արիությունը և ամենից ուժեղ է պատժվում վախկոտությունը։
  • Ազնիվ լինելու համար հարկավոր է հոգու ազնվությանը միացնել լուսավոր խելքը։ Նա, ում մեջ միավորված են բնության այդ տարբեր շնորհները, միշտ ղեկավարվում է հասարակական օգուտի կողմնացույցով։
  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը։
  • Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Claude Adrien Helvetius — 2009.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ադրիան Հելվեցիուս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ադրիան Հելվեցիուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 341