Հելլադա հարթավայր (լատին․՝ Hellas Planitia)[1][2][3], շրջանաձև հարթավայրային իջվածք Մարսի հարավային կիսագնդում։ Այն Հելլադա է անվանել աստղագետ Ջովանի Սկիապարելլին։

Էլլադա հարթավայր (լուսանկարը` ՆԱՍԱ)

Հելլադա հարթավայրը ձևավորվել է, հավանաբար, հսկայական երկնաքարի անկման պատճառով Արեգակնային համակարգի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում։ Այսինքն դա հինավուրց հարվածային խառնարան է, Մարսի վրա ամենամեծ հարվածային ձևավորումը։ Նրա տրամագիծը կազմում է մոտ 2100 կմ։ Իջվածքի խորությունը՝ 9 կմ, շրջապատող մակերևույթի հանդեպ և 7 կմ միջին մարսյան բարձրության համեմատ։

Բարձրությունների տարբերության սխեման

Մարսյան ձմեռվա ընթացքում Հելլադայի մակերևույթը ծածկվում է եղյամով։ Քանի որ այս իջվածքի վրա գտնվող մթնոլորտի շերտը զգալիորեն ավելի մեծ է, քան շրջապատող տարածքներում, Հելլադան երբեմն երևում է կարծես մշուշով պատված։ Արդյունքում այս շրջանը Երկրից երևում է որպես մեծ պայծառ հետք։

Հելլադայի ամենաստորին կետում մթնոլորտի ճնշումը կազմում է 1155 Պա կամ 11,55 միլիբար, այսինքն 89 %-ով ավելին, քան միջին մարսյան բարձրության վրա։

Հելլադա հարթավայրում հանդիպում են տարբեր ռելիեֆի ձևեր, որոնցից որոշները ունեն հրաբխային ծագում (կամ առաջացել են ապարի հալեցման կամ երկնաքարի հարվածի հետևանքով)։ Ռելիեֆի առանձնահատկություններից կարելի է առանձնացնել անսովոր «կնճիռ-լեռնաշղթաները», որոնք հանդիպում են նաև Լուսնի ռելիեֆում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բուրբա Գ. Ա. (1981). Մարսի ռելիեֆի մասերի անվանումները. Մոսկվա: Նաուկա. էջ 85. էջ` 62
  2. Մարսի 1:20 000 000 մասշտաբի քարտեզ ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզ»
  4. Լուսանկար

Արտաքին հղումներ

խմբագրել