Հեթի Կարաուեյ (ամբողջական անունը՝ Հեթի Օֆելյա Ուայաթ Կարաուեյ, անգլ.՝ Hattie Ophelia Wyatt Caraway, փետրվարի 1, 1878(1878-02-01)[2][3], Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1950(1950-12-21)[2][3], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1931 թվականից 1945 թվականը Արկանզաս նահանգից ԱՄՆ սենատոր։

Հեթի Կարաուեյ
անգլ.՝ Hattie Caraway
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ebenezer College?[1] և Dickson Normal College?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ուսուցչուհի
Ծննդյան օր փետրվարի 1, 1878(1878-02-01)[2][3]
Ծննդավայր Bakerville, Համֆրիս շրջան, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 21, 1950(1950-12-21)[2][3] (72 տարեկան)
Վախճանի վայր Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6]
Թաղված Արկանզաս և US Sen. Hattie Caraway Gravesite
Քաղաքացիություն  ԱՄՆ[7][8][9]
Ի ծնե անուն Hattie Ophelia Wyatt Caraway
Ամուսին Thaddeus H. Caraway?
Զավակներ Paul Caraway?
 
Պարգևներ

ԱՄՆ Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը։

Կենսագրություն խմբագրել

 
Հեթի Կարաուեյը 1914 թվականին

Վաղ տարիներ խմբագրել

Հեթի Ուայաթը ծնվել է Թենեսի նահանգի Համֆրիս շրջանի Բեյքերսվիլ գյուղում։ Եղել է Լյուսի Միլդրեդ Բերչի և ֆերմեր և խանութպան Ուիլյամ Քերոլ Ուայաթի դուստրը։ Երբ նա չորս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Աուգսբուրգ, որտեղ նա ընդունվել է Էբենեզերի քոլեջ։ Կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է մեկ այլ ուսումնական հաստատություն՝ Դիքսոնի միջնակարգ քոլեջ։ Այնտեղ, 1896 թվականին Ուայաթը ստացել է արվեստի բակալավրի աստիճան[10][11]։

Մի քանի տարի աշխատել է որպես ուսուցիչ։ 1902 թվականին ամուսնացել է Թադեուս Կարաուեյի հետ, ում հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիներին։ Զույգն ուներ երեք երեխա՝ Փոլ, Ֆորեստ և Ռոբերտ (Փոլ և Ֆորեստ հետագայում դարձան Միացյալ Նահանգների բանակի գեներալներ)։ Ամուսինները հաստատվել են Արկանզաս նահանգի Ջոնսբորոյում, որտեղ Թադեուսը Իրավաբանական պրակտիկա է հիմնել։ Հեթին հոգ էր տանում երեխաների մասին, խնամում էր տնային տնտեսությանը և օգնում ընտանեկան բամբակյա ֆերմային[10][12]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Քաղաքական կարիերայի սկիզբ խմբագրել

Նրա ամուսինը Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1912 թվականին և այնտեղ ծառայել մինչև 1921 թվականը, քանի դեռ չի դարձել ԱՄՆ-ի սենատոր։ Թեև նա հետաքրքրություն է ցուցաբերել ամուսնու քաղաքական կարիերայի նկատմամբ, նա խուսափել է հասարակական գործունեությունից, մասնավորապես, չի մասնակցել կանանց ընտրական իրավունքի համար պայքարին[13]։

Թադեուսը մահացել է 1931 թվականին՝ զբաղեցնելով սենատորի պաշտոն։ Արկանզասի նահանգապետ Հարվի Փարնելը, իր լիազորությունների ուժով, իր ամուսնու փոխարեն Սենատում նշանակել է Հեթիին՝ նրա ժամկետն ավարտելու համար։ Կարաուեյը պաշտոնը ստանձնել է 1931 թվականի նոյեմբերի 13-ին[14]։

ԱՄՆ սենատոր խմբագրել

 
Հեթի Կարաուեյը Մորիս Շեփարդի հետ, 1937 թվական

Երբ փոխնախագահ Չարլզ Կուրտիսը առաջարկել է Հեթի Քարաուեյին նախագահել Սենատի կոմիտեներից մեկում, նա հայտարարել է, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետով[15]։

1932 թվականին Սենատի ընտրություններում նա վստահ հաղթանակ է տարել՝ հավաքելով 31 133 ձայն (ընդհանուր թվի 91,62 %-ը)[16]՝ դառնալով ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատորեն ընտրված առաջին կինը (առաջին կինը, որը ծառայում էր այնտեղ՝ Ռեբեկա Ֆելթոնը, չի մասնակցել ընտրություններին)[17]։ 1938 թվականի ընտրություններում Կարաուեյը հաղթել է իր մրցակցին՝ Ջոն Մաքելանին, ստանալով 122 883 ձայն (89,58 %) և վերընտրվել սենատորի պաշտոնում[18]։ 1944 թվականին նա կրկին առաջադրվել էր, սակայն պարտություն էր կրել փրայմերիզում[11]։

Վերջին տարիներ խմբագրել

1945 թվականի հունվարի 3-ին Սենատից հեռանալուց հետո Կարաուեյը շարունակել է քաղաքական գործունեությունը։ 1945 թվականից մինչև 1946 թվականը նա ծառայել է Միացյալ Նահանգների աշխատողների փոխհատուցման հանձնաժողովում։ 1946 թվականից մինչև մահ աշխատել է աշխատողների վարձատրության Վերաքննիչ խորհրդում։ Մահացել է ինսուլտից 1950 թվականի դեկտեմբերի 21-ին, Վիրջինիայում[10][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Encyclopedia of Arkansas — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 http://www.jinxiboo.com/blog/tag/american-history
  5. 5,0 5,1 5,2 http://www.arkansaspreservation.com/historic-properties/_search_nomination_popup.aspx?id=2357
  6. 6,0 6,1 6,2 http://arago.si.edu/index.asp?con=1&cmd=1&tid=2037604
  7. http://www.nndb.com/lists/549/000106231/
  8. http://www.nndb.com/lists/495/000063306/
  9. http://www.nndb.com/lists/460/000106142/
  10. 10,0 10,1 10,2 «Hattie Ophelia Wyatt Caraway (1878–1950) - Encyclopedia of Arkansas». www.encyclopediaofarkansas.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  11. 11,0 11,1 «CARAWAY, Hattie Wyatt - Biographical Information». bioguide.congress.gov. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  12. Nancy Hendricks, Senator Hattie Caraway: An Arkansas Legacy (2013)
  13. «Bill Clinton's native Arkansas no friend to women». The Washington Post.
  14. 14,0 14,1 «Hattie Ophelia Caraway | United States senator». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. «Hattie Wyatt Caraway». www.nndb.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  16. «Our Campaigns - AR US Senate Special Race - Jan 12, 1932». www.ourcampaigns.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  17. «U.S. Senate: Hattie Wyatt Caraway: A Featured Biography». www.senate.gov. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  18. «Our Campaigns - AR US Senate Race - Nov 08, 1938». www.ourcampaigns.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.