Հեդդա Ալբերտինա Անդերսոն (շվեդ.՝ Hedda Albertina Andersson, ապրիլի 24, 1861(1861-04-24)[2][3], Malmö Karoli church parish, Շվեդիա[4][2][3] - սեպտեմբերի 7, 1950(1950-09-07)[2], Lund Cathedral parish, Շվեդիա[2]), շվեդ բժիշկ։ Եղել է Լունդի համալսարանի երկրորդ ուսանողուհին և երկրորդ կին բժիշկը, որը կրթություն է ստացել շվեդական համալսարանում[6]։

Հեդդա Անդերսոն
շվեդ.՝ Hedda Andersson[1]
Ծնվել էապրիլի 24, 1861(1861-04-24)[2][3]
ԾննդավայրMalmö Karoli church parish, Շվեդիա[4][2][3]
Մահացել էսեպտեմբերի 7, 1950(1950-09-07)[2] (89 տարեկան)
Մահվան վայրLund Cathedral parish, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԼունդի համալսարան[2]
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ
ԱնդամակցությունSvenska läkaresällskapet?[2]
Ծնողներմայր՝ Յոհաննա Մարիա Անդերսոն[2][5][3]

Կենսագրություն խմբագրել

Հեդդա Անդերսոնը եղել է բանվորներ Անդերսոնի և Ջոան Անդերսոնի դուստրը։ 1866 թվականին՝ հոր մահից հետո, մոր, երեք եղբոր և քույրերի հետ տեղափոխվել է տատի տուն։

Մորական կողմից շատ ազգակիցներ եղել են բժիշկներ, որոնց յոթ սերունդները պատմական տվյալների համաձայն՝ 17-րդ դարից սկսած զբաղվել են ավանդական բժշկությամբ։ Նրա մեծ տատը՝ Մարնա Նիլդոտերը, ինչպես նաև նրա տատը՝ Էլնա Հանսոնը, կիրառել են բուժման ավանդական միջոցներ։ Նրա մայրը և տատը Մալմյոյում զբաղվել են բժշկությամբ։ Նրա տատը ամբողջ Սկանդինավիայում հայտնի է եղել որպես Լունդակվիննան («Լունդա կին»), սակայն աշխատել է որպես վարսավիր, որպեսզի չմեղադրվի շառլատանության մեջ, ինչպես իր աղջիկը՝ Հեդդայի մայրը։

Երբ 1870 թվականին շվեդական համալսարաններ են բացվում կանանց համար, նրա մայրը և տատը որոշում են, որ նա համալսարանում պետք է սովորի բժշկություն և ստանա պաշտոնական թույտվություն, որպեսզի խուսափի շառլատանության մեջ մեղադրվելուց։ Այդ ժամանակ նրա ընտանիքի անդամներին հաճախ էր հետապնդում այդ խնդիրը։ Հեդդա Անդերսոնը սովորել է Մարիա Ստենկուլայի դպրոցում։ 1880 թվականին ընդունվել է Լունդի համլսարան։

Շատ հաճախ Հեդդային համարում են շվեդական համալսարանների առաջին ուսանողուհի։ Սակայն պետք է հիշել, որ նրանից որոշ ժամանակ առաջ, համալսարանում սովորել է Հիլդեգարդ Բյորկը[7]։ Մինչև 1882 թվական Հեդդան եղել է Լունդի համալսարանի միակ ուսանողուհին։ 1887 թվականին նա ստացել է բակալավրի դիպլոմ, 1892 թվականին՝ մասնավոր բժշկական պրակտիկայով զբաղվելու թույլտվություն։

1892-1893 թվականներին նա բժիշկ է աշխատել Ռոննեբյուում, 1893-1895 թվականներին՝ Մալմյոյում, 1895-1925 թվականներին՝ Ստոկհոլմում։ Դրանից հետո բնակվել է Լունդում[8]։ Բացի այդ, 1892 և 1895 թվականներին սովորել է Կոպենհագենում, 1893 թվականին՝ Լայպցիգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Hedda Albertina Andersson
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Malmö Caroli kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/MSA/00553/C I/11 (1861-1870), bildid: C0067629_00024, sida 16
  4. 4,0 4,1 4,2 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  5. 5,0 5,1 Hedda Albertina, f. 1861 i Malmö Malmöhus län, Medicine kandidat (շվեդերեն)Riksarkivet.
  6. «Hedda Andersson (1861-1950) - Skånes första kvinnliga student och Sveriges andra kvinnliga läkare | Medicinska fakulteten, Lunds universitet». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  7. Fredrik Tersmeden: «Den bortglömda studentskan — 140 år sedan Hildegard Björck beträdde den akademiska banan» (Lund 2013)
  8. Albin Hildebrand. «13 (Svenskt porträttgalleri / XIII. Läkarekåren (biografier af A. Levertin))» (շվեդերեն). runeberg.org. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.