Հաքանի ցանց, խոշոր ինքնուրույն ահաբեկչական կազմակերպություն Աֆղանստանում, որը Թալիբանի հետ դաշինքում պարտիզանական պայքար է մղում կառավարական ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջազգային զորքերի դեմ[1]։ Ծայրահեղական շարժման հիմնադիրը եղել է կրոնական գործիչ մավլավի Ջալալուդին Հաքանին։

Հաքանի ցանց
Տեսակպարտիզանական շարժում և ահաբեկչական կազմակերպություն
Մասն էTaliban insurgency?
ԳաղափարախոսությունDeobandi?
Ստեղծման տարեթիվմոտ 1980

1980-ական թվականներին իր գոյության հենց լուսաբացին Հաքանի ցանցը պայքարում էր Աֆղանստանում խորհրդային զորակազմի դեմ։ Կազմակերպության գաղափարախոսությունն է ազգայնականությունը և կրոնական արմատականությունը։ Աֆղանստանից խորհրդային զորքերի հեռանալուց հետո Հաքանի ցանցը դաշինք է կազմել Թալիբանի ահաբեկչական շարժման հետ։ Նրանք միասին ձգտում էին ապամոնտաժել աշխարհիկ կարգերը և ամբողջ երկրում հաստատել շարիաթի իշխանությունը։

1990-ականների կեսերին, երբ Թալիբանը գրավել էր Աֆղանստանի մեծ մասը, կազմակերպության առաջնորդ Ջալալուդդին Հաքանին արմատական իսլամիստների կառավարությունում ուշագրավ պաշտոն զբաղեցրեց։ Նա ահաբեկչական պետության քաղաքական կյանքում ազդեցության բարձր աստիճան ուներ։ Նրան աջակցում էին ոչ միայն տեղի ցեղերը, այլ նաև օտարերկրյա հովանավորները։ Առավել ևս, Հաքանին սերտ կապեր է ունեցել միջազգային ահաբեկչական Ալ-Կաիդա շարժման հետ, մասնավորապես, իր գոյության ընթացքում, անձամբ ծանոթ է եղել Ուսամա բեն Լադենին։ Այս երկու ահաբեկչական խմբերն ունեն լուրջ կոորդինացում միմյանց հետ և ձգտում են այսպես կոչված գլոբալ Ջիհադ իրականացնել հեթանոսների դեմ։

Ծայրահեղական ցանցի ղեկավար Ջալադուդին Հաքանին խոշոր և վտանգավոր գործիչ էր իսլամիստների միջազգային շարժման մեջ։ Նրա մարտիկները ներգրավված են ոչ միայն կատաղի զինված պայքարի մեջ, այլև օգնում էին Ալ-Քաիդայի հայտնի անդամներին փախչել Պակիստան ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ուժերի երկիր գալուց հետո։

Չնայած 2018 թվականին Հաքանի խմբավորման հիմնադրի մահվանը, այդ կազմակերպության ծայրահեղականները շարունակում են արյունալի հարձակումներ գործել և խոշոր ահաբեկչություններ իրականացնել Աֆղանստանի տարածքում։ Նրանք պարտիզանների համար ավանդական՝ զինված պայքարի ասիմետրիկ ձև են վարում, ինչը դժվարացնում է այդ շարժման վերացման հաջողությունը։ Խմբավորումը շփվում և համակարգում է իր գործողությունները ոչ միայն տեղի Թալիբանի, այլև օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների և ավազակախմբերի հետ, ինչպիսիք են Ջաիշ-է-Մուհամմադը, Լաշկարե-Թայբան, Ուզբեկստանի իսլամական շարժումը։ Այս փաստը խոսում է Հաքանի ցանցի միջազգային ուղղվածության մասին, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում Կենտրոնական Ասիայի և Հարավային Ասիայի երկրների անվտանգության համար։

Այս պահին ահաբեկչական խմբավորումը գլխավորում է զոհվածի որդին՝ Հաքանի Սիրահուդինը։ Կազմակերպությունը հիմնված է Պակիստանի հետ սահմանին։ ԱՄՆ ռազմական հրամանատարության գնահատմամբ՝ ամենամեծ վտանգն է ներկայացնում[2]։

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը հերքում է ԿՀՎ-ի այն կարծիքը, որ Պակիստանը ստեղծել, աջակցում և մարզում է այդ ահաբեկչական ցանցը[3][4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gopal, Anand, «The most deadly US foe in Afghanistan», Christian Science Monitor, May 31, 2009.
  2. Partlow, Joshua (2011 թ․ մայիսի 27). «Haqqani insurgent group proves resilient foe in Afghan war». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Defiant Pak refuses to go after Haqqanis». timesofindia.indiatimes.com. 2011 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «CIA created Haqqani network: Rehman Malik». dawn.com. 2011 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Haqqani network created by the CIA: Rehman Malik». tribune.com.pk. 2011 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. «CIA, not Pakistan, created Haqqani network: Malik». thenews.com.pk. 2011 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել