Հարսնացուների առևանգումը Ղազախստանում

Հարսնացուների առևանգումը Ղազախստանում (ղազ.՝ қыз алып қашу՝ աղջկա առևանգում), ղազախական հարսանեկան ավանդույթներից մեկը։ Բռնի ամուսնությունը ներկայիս Ղազախստանի տարածքում ի հայտ է եկել հին ժամանակներից և շարունակում է կիրառվել մինչ օրս, թեև խորհրդային շրջանում այս երևույթը համարվում էր անհետացած։ Բացի «իրական» առևանգումից, կա նաև առևանգման նմանակում՝ կողմերի համաձայնության արդյունքում։

Պատմություն

խմբագրել

Անցյալում

խմբագրել

Ամուսնության նպատակով հարսի առևանգման հին ավանդույթը ի հայտ է եկել հայրիշխանության հաստատումից հետո[1]։ Միջին Ասիայում և Ղազախստանում հարսնացուներին հազվադեպ էին առևանգում։ Սովորաբար առևանգում էին, եթե ծնողները չէին տալիս իրենց համաձայնությունը զույգին ամուսնանալու համար կամ էլ երբ նրանք չափազանց երկարացնում էին հարսանիքի կազմակերպումը[2]։ Ղազախների շրջանում ամուսնության գերակայող ձևը միջնորդությամբ ամուսնությունն էր և հարսնացուին «փրկագնով» գնելն էր։ Ղազախները առևանգման տարբեր ձևեր ունեին։ Եթե փեսացուն առևանգում էր արդեն նշանված հարսնացուին (տղան և աղջիկը պայմանավորվում էին «առևանգման» մասին ավելի վաղ[3]), ում հայրը խախտել էր նշանադրության պայմանները, ապա դա չէր համարվում ծանր հանցագործություն։ Այլ տղայի հետ նշանված հարսնացուի առևանգումը ծանր հանցագործություն էր համարվում[4]։

Ղազախական ԽՍՀ

խմբագրել

Ըստ խորհրդային պետական աղբյուրների՝ Ղազախական ԽՍՀ-ում հարսնացուների առևանգման սովորույթն արմատախիլ էր արվել[5][6]։ Իրականում այդ սովորույթը ոչ մի տեղ չկորավ, այլ վերափոխվեց աղջկա՝ տնից «համաձայնեցված» փախուստի, որը նման էր «առևանգման»։ Չհամաձայնեցված առևանգումների և բռնի ամուսնությունների դեպքերը կրկին երևան եկան խորհրդային ուշ շրջանում և հետխորհրդային տարիներին[7]։

Ժամանակակից Ղազախստան

խմբագրել

Կանանց իրավունքերը պաշտպանող կազմակերպությունների գնահատմամբ Ղազախստանում իրականացվում է մինչև 5000 հարսնացուների առևանգում։ Այս թվերը հաստատող որևէ պետական վիճակագրություն չկա։ Այս սովորույթն արմատախիլ անելու համար չի ծրագրվում Քրեական կոդեքսում հատուկ հոդված մտցնել՝ հարսնացուներ առևանգողների համար։ Այն թույլատրվում է արդեն գործող օրենսդրությամբ, որով նախատեսվում է պատիժ մարդու առևանգման համար։ Սակայն սա միայն այն դեպքում, եթե առևանգված աղջիկը ցանկանա դիմել իրավապահ մարմինների․ շատերն ուղղակի համակերպվում են նման ճակատագրի հետ։ Դրան նպաստում է նաև այն, որ որոշ ծնողներ չեն ցանկանում ետ ընդունել իրենց առևանգված դուստրերին[8]։

Առևանգմանը սովորաբար մասնակցում են ոչինչ չկասկածող «հարսնացուի» ընկերուհիները և ծանոթները, որոնք նրան տանում են անմարդաբնակ վայր, այնուհետև «փեսացուն» բռնի նստեցնում է վերջինիս ավտոմեքենան և տանում է իրենց տուն։ Տուն բերելուց հետո «հարսնացուին» գլխաշոր են կապում, տոնական սեղան է գցվում, երիտասարդ կանայք սկսում են գովաբանել փեսացուին, իսկ նրա մորաքույրներն ու տատիկները սկսում են աղջկան համոզել, որ ամուսնանա տղայի հետ։ Որպեսզի «հարսնացուին» պահեն տանը տատիկը կարող է նույնիսկ պառկել շեմին, քանի որ ղազախների շրջանում մեղք է համարվում անցնել մարդու վրայով՝ հատկապես տարեց մարդու։ Առևանգված աղջիկը պետք է քաջություն ունենա այս ամենի միջով անցնելու համար և չհամաձայնվի նման ճակատագրի հետ[9]։

Բացի «իրական» առևանգման՝ առանց աղջկա և նրա ծնողների համաձայնության, ժամանակակից Ղազախստանում լայնորեն տարածված է[10] երկկողմանի համաձայնությամբ հարսնացուի առևանգման «նմանակումը»[6], երբ փեսացուի նյութական վիճակը թուլ չի տալիս լիարժեք հարսանիք կազմակերպել[11]։ Հարսնացուի առևանգումից հետո արարողությունը կազմակերպվում է միայն փեսացուի ծնողների տանը, որտեղ նկատվում է վիթխարի հարսանեկան ավանդույթների կրճատման միտում[12][13]։

Ղազախստանի Հանրապետության քրեական կոդեքսը (հոդված 125) մարդու առևանգման համար նախատեսում է պատիժ՝ 4-7 տարի ազատազրկում։ Եթե առևանգումը կատարվել է մի խումբ մարդկանց կողմից նախապես պայմանավորվածության հիման վրա և բռնի ուժի կիրառմամբ, որը կյանքի կամ առողջության համար վտանգ է ներկայացրել, առարկաների կամ զենքի կիրառմամբ, որոնք կիրառվել են որպես զենք և այս ամենը կիրառել են անչափահասի դեմ, կնոջ դեմ, հղի կնոջ դեմ, երկու կամ ավելի անձանց դեմ՝ շահադիտական նպատակներով, ապա դրա համար նախատեսվում է 7-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Եթե հանցագործությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից կամ կատարվել է առևանգվածին շահագործելու նպատակով կամ հանգեցրել է տուժածի մահվան՝ անզգուշության հետևանքով կամ ունեցել է այլ ծանր հետևանքներ, ապա այն պատժվում է 10-15 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Առևանգվածին կամավոր կերպով բաց թողնելը ազատում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում չկա այլ հանցագործության բաղկացուցիչ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Жандосов Ж. К., Степанян Ц. А. Общее и особенное в процессе перехода к социализму. — Казахстан, 1978. — С. 62. — 336 с.
  2. Кишяков Н. А. Очерки по истории семьи и брака у народов Средней Азии и Казахстана. — Наука, 1969. — С. 97. — 240 с.
  3. Джелбулдин Е. Обычаи и традиции. — Масс-Медиа, 2001. — С. 13. — 134 с.
  4. Абиль Е. История государства и права Республики Казахстан. — 2-е изд. — ИКФ Фолиант, 2001. — С. 108—109. — 184 с.
  5. Турсунбаев А. Б. Победа колхозного строя в Казахстане. — Казахское государственное издательство, 1957. — С. 246. — 325 с.
  6. 6,0 6,1 Джунусбаев М. Дж. Образ жизни семьи в Казахстане. — Чимкентский педагогический институт, 1991. — С. 132. — 147 с.
  7. Pauline Jones Luong The Transformation of Central Asia: States and Societies from Soviet Rule to Independence. — Cornell University Press, 2004. — P. 60—61. — 332 p. — ISBN 9780801488429
  8. Аскар Муминов Кража невест – часть реального Казахстана, - эксперты // Курсив. — 12 июня 2015.
  9. Операция “Похищение невесты” // Караван. — 9 января 2009.
  10. Мустафина Р. М. Представления, культы, обряды у казахов: в контексте бытового ислама в южном Казахстане в конце XIX—XX вв.. — 1992. — С. 45. — 172 с.
  11. Россия и мусульманский мир, Выпуски 7-12. — Институт научной информации по общественным наукам РАН, 2005. — С. 213.
  12. Жданко Т. А. Семейный быт народов СССР. — Наука, 1990. — С. 458. — 519 с.
  13. Кауанова Х. А. Образ жизни и быт рабочих семей: на материалах Казахстана. — Издательство «Наука» Казахской ССР, 1982. — С. 98—100. — 157 с.
  14. «Уголовный кодекс Республики Казахстан от 3 июля 2014 года № 226-V». Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Райхан Рахим, Чингиз Сайханов, Искандер Салиходжаев (11 июля 2014). «Украденные невесты». Vox Populi. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)