Հարություն Մինասյան (վիրաբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Մինասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Հովհաննեսի Մինասյան (փետրվարի 27, 1920(1920-02-27)[1], Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - փետրվարի 25, 1988(1988-02-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963), բժշկական գիտությունների թեկնածու (1953

Հարություն Մինասյան
Ծնվել էփետրվարի 27, 1920(1920-02-27)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 25, 1988(1988-02-25) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1] (1953)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1941 ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում (1962 թվականից՝ դոցենտ)։ Եղել է Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ (1954-1956 թթ., 1963-1976 թթ.)։ 1965 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի («Մալաթիա» հիվանդանոցում) վարիչն է։

Մինասյանը Հայաստանում առաջիններից մեկն է գործնականում կիրառել ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարել կերակրափողահատում (1954Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության բուժման ժամանակ կատարել է սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա (1976) և ներդրել երկրի վիրաբուժական պրակտիկայում։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 555.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555