Հարձակում Մինյայում (2017)

Հարձակում Մինյայում (արաբ․՝ هجوم المنيا‎‎), զինված հարձակում Եգիպտոսի Մինյայի նահանգում, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին, երբ ղպտիներին, ովքեր քրիստոնյա են, տեղափոխող ավտոբուսի վրա են հարձակվել ԻԼԻՊ-ի գրոհայինները՝ սպանելով 28 և վիրավորելով 22 մարդու[1][2][3][4]։ Ավտոբուսը շարժվելիս է եղել Մագաղայից դեպի Մինյայի նահանգ։ Ուխտավորները եղել են Բենի Սուեյֆ նահանգում, երբ հարձակումը տեղի է ունեցել[2]։

Հարձակում Մինյայում (2017)
արաբ․՝ هجوم المنيا 2017‎‎
Տեսակզինված հարձակում
Երկիր{{{2}}} Եգիպտոս
Գրոհի վայրՄինյայի նահանգ
ՏեղադրանքԷլ Մինյա
Գրոհի նպատակքրիստոնյա ղպտիների զանգվածային սպանություն
Տարեթիվ2017 թվականի մայիսի 26
Զոհվածներ28
Վիրավորներ22
ԿազմակերպիչներԻԼԻՊ

Հարձակում խմբագրել

Քրիստոնյա ղպտիների երեք ավտոբուսներից կազմված շարասյունը գտնվել է Մինյայի նահանգի Ադվա գյուղի մոտ, երբ զինվորական հագուստով 8-10 զինված գրոհայիններ կտրել են նրանց ճանապարհը[2][3]։ Գրոհայինները կրակ են արձակել ավտոբուսի վրա, որտեղ եղել են նաև երեխաներ՝ սպանելով առնվազն 6 մարդու, ներառյալ 4 և 2 տարեկան երեխաների։ Գրոհայինը ներս է խուժել ավտոբուսի մեջ, գողացել բջջային հեռախոսները և կանացի թանկարժեք զարդերը, սպանել ավտոբուսում գտնվող տղամարդկանց՝ «թողնելով իսլամիստական բուկլետներ մարմինների վրա»[3]։ Իսլամիստները հարակից եկեղեցում աշխատող բանվորների վրա նույնպես կրակ են բացել՝ սպանելով ամենաքիչը 8 բանվորների[3]։ Հարձակումից հետո, գրոհայինները հարձակվել են տրանսպորտային երեք միջոցների վրա[2]։ Պաշտոնապես, որևէ կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն վերլուծաբանների կարծիքով, ահաբեկչական հարձակման ոճը ԻԼԻՊ-ինն է[5]։

Արձագանքներ խմբագրել

Հարձակումից հետո, նախագահը Ալ Սիսիին հրավիրել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստ[5]։ Մինյայում ուժեղացվել է հսկողությունը և քայլեր են ձեռնարկվել՝ գտնելու ահաբեկիչներին[5]։ Հարձակումից հետո, Եգիպտոսի նախագահը կոչով դիմել է քաղաքացիներին՝ նշելով, որ ահաբեկիչները, հավանաբար, երկիր են թափանցել Լիբիայի տարածքում գործող իսլամիստական ճամբարներից[6][7]։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Children among dozens killed as masked gunmen ambush convoy of Egyptian Coptic Christians».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Egypt Coptic Christians killed in bus attack». BBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dozens dead as gunmen attack bus of Coptic Christians in Egypt». The Telegraph. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  4. «Gunmen Attack Coptic Christian Convoy in Egypt, Killing at Least 20». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Coptic Christians killed in Minya bus attack». Al Jazeera. 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  6. «Egypt hits 'jihadist camps' after attack on Coptic Christians». BBC News. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  7. Michaelson, Ruth (2017 թ․ մայիսի 26). «Gunmen kill 26 people in latest attack on Coptic Christians in Egypt». The Guardian. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  8. «Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին - Ցավակցական - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.