Հարժիսի կարավանատուն

Հարժիսի կարավանատուն կամ Յայջիի կարավանատուն, միջնադարյան Հայաստանի կարավանատներից, Սյունիքով անցնող ճանապարհի վրա (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզի Հարժիս գյուղի մոտ)։ Կառուցվել է 1343 թվականին, ներկայումս կիսավեր է։ Պատկանում է եռանավ դահլիճ տիպի կարավանատների շարքին։ Ուղղանկյուն դահլիճը (10,2  x  18,2 մ) երկու շարք (4-ական յուրաքանչյուրում) մույթերով բաժանվում է 3 մասի։ Մույթերը միմյանց և պատերին կապված են եղել թաղածածկը կրող կամարներով, որոնք թաղերի հետ առնված էին երկլանջ կտուրի տակ։ Հետագայում մուտքի առաջ կցվել է փոքրաչափ (4,05  x  4,9 մ) մի նախասրահ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png