«Ուխտյալ միանձնուհի», Րաֆֆու 1872-1873 թվականների Թիֆլիսում, գրած պատմվածքը։

Ուխտյալ միանձնուհի
Ժանրպատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1872-1873
ԿերպարներԿուսանոցի մայրապետ, Թոմաս Խորենյան, Հովսեփ Արսենյան, oրիորդ Սոնա, հայր, մայր, աղախին
ՎիքիդարանՈւխտյալ միանձնուհի

Տպագրման պատմություն խմբագրել

Բուրժուականացնող քաղաքի հասարակական բարքերի գեղարվեստական արտացոլումը Րաֆֆին պատկերել է «Անմեղ վաճառք», «Թաթոսներ», «Ուխտյալ միանձնուհի» պատմվածքներում[1]:«Ուխտյալ միանձնուհի» պատմվածքը գրվել է 1872-73 թվականների ընթացքում, Թիֆլիսում։ «Ուխտյալ միանձնուհին» առաջին անգամ հրապարակվել է 1874 թվականին «Փունջի» երկրորդ հատորում։ 1892 թվականին պատմվածքը ընդգրկվել է «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի առաջին գրքում։ Այնուհետև պատմվածքը մի քանի անգամ տպագրվել է ռուսերեն։ «Ուխտյալ միանձնուհին» մեր օրերում տպագրվել է Երկերի ժողովածուի եռահատոր հրատարակության առաջին գրքում։ Այն արտատպված է՝ «Փունջ», Թիֆլիս, 1874 թվականին[2]։

Սյուժե խմբագրել

«Ուխտյալ միանձնուհի» պատմվածքի դիպաշարի սկզբում ներկայացվում է կուսանոցի մահճակալին անօգնական վիճակում հայտնված, սաստիկ հիվանդ աղջկա, որի համար անդադար աղոթում էր մայրապետը։ Աղջկա շուրթերից անդադար լսելի էին դառնում Օսեփ անունը՝ վերջինից խնդրելով տալ իրեն ազատություն։ Հրավիրված բժիշկը՝ Թոմաս Խորենյանը, ծանոթանում է հիվանդի վիճակին, պարզվում է, որ նա առավոտյան լավ է եղել, սակայն հետո կտրուկ վատացել է, իսկ կուսանոց գնացած առաջին օրից նրա դեմքին ժպիտ չեն տեսել։ Ահա կուսանոցի բակում բժշկապետը հանդիպում է մի տխուր եիտասարդի՝ Հովսեփ Արսենյանին, ով բժշկից հարցնում է հիվանդի դրության մասին։ Երիտասարդը իմանալով, որ աղջկա վիճակը հուսահատական է, համաձայվում է պատմել նրա կյանքի մասին։ Աղջկա ծնողները բնավորությամբ շատ նման էին իրար։ Հայրը՝ խորամանկ ոստիկան էր, ով տարիներով ծծել էր խեղճ բնակիչների արյունը և մինչև պարզվում է, որ նա այդպիսին է, արդեն հարյուր հազարներ ուներ։ Օրիորդ Սոնան դեռ չծնված, ծնողները ուխտել էին նրան եկեղեցուն նվիրաբերել։ Պատանի Սոնայի կրթությունն իրականացնելու համար ծնողները ընդունում են մի վարժապետի։ Որոշ ժամանակ անց վարժապետի և Սոնայի մեջ սեր է ծնվում։ Այնուհետև, երբ Սոնայի մայրն իմանում է նրանց սիրո մասին, կտրվում է վարժապետի և Սոնայի կապը։ Մի քանի օր անց Սոնան նամակ է գրում, և հանդիպում խնդրում։ Վարժապետն առաջարկում է փախչել։ Սոնան համաձայնվում է։ Սակայն, նրանց չի հաջողվում փախուստն իրականացնել և Սոնային տանում են կուսանոց։ Պարզվում է, որ այդ նույն վարժապետն է այժմ այդ ամենը պատմում բժշկին։ Վերջին անգամ երիտասարդերը հանդիպում են, բայց ոչինչ այլևս դառնալի չէր։ Սոնան մահանում է։ Ավանդույթների պատճառով նրանց սերը մնում է կիսատ, և ևս մի անմեղ աղջիկ, ով դեռ չճաշակած կյանքի քացրությունները, դառնում է զոհ[2]։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Րաֆֆին սոցիալական բնույթի երկերի միջոցով ներկայացնում է սոցիալական հակասությունների խորացման, հասարակության հեղաբեկման ու բարքերի անկման փաստերը։ Րաֆֆին առաջինն էր հայ գրողներից, որ մեծ գրականություն բերեց նոր կերպարներ՝ վաճառականներ, վաշխառուներ, զանազան կարգի հարստահարիչներ, վամպիրներ, որոնք ծծում էին ժողովրդի արյունը՝ նրան մատնելով թշվառության ու զրկանքների։ Այն, որ դրանով կոտրվում էր ժողովրդի մեջքը, Րաֆֆին համարում էր հասարակական մեծ արատ, միաժամանակ՝ ազգին հասցվող ծանր հարված, սոցիալական չարիք, որոնց գեղարվեստական պատկերումը հայ գրականություն էր բերում նոր թեմա և հոգեբանություն, նոր ասելիք («Ոսկի աքաղաղը», «Անմեղ վաճառքը», «Ուխտյալ միանձնուհին»)[3]։

Կերպարներ խմբագրել

Կուսանոցի մայրապետ, Թոմաս Խորենյան, Հովսեփ Արսենյան, Օրիորդ Սոնա, հայր, մայր, աղախին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ գրականության պատմություն, հ. 3. Երևան. 1964.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 Րաֆֆի (1983). Երկերի ժողովածու, հ. 1. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ».
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ուխտյալ միանձնուհի