Հարգանքի տուրք սուֆրաժիստներին

Քեյթ Շեփարդի ազգային հուշարձան կամ Հարգանքի տուրք սուֆրաժիստներին (անգլ.՝ Kate Sheppard National Memorial), հուշարձան Նոր Զելանդիայի Քրայսթչորչ քաղաքում։ Նոր Զելանդիայի առաջին հուշարձանն է, որը նվիրված է նորզելանդացի սուֆրաժիստուհիներին, մասնավորապես կանանց ընտրական իրավունքի համար պայքարող Քեյթ Շեփարդին[3]։

Քեյթ Շեփարդի ազգային հուշարձան
Հարգանքի տուրք սուֆրաժիստներին

Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործMargriet Windhausen?[1]
Ստեղծում1993[2]
Երկիր Նոր Զելանդիա
ՔաղաքՔրայսթչորչ
ԲնակավայրChristchurch City?
Շինության ձևհուշահամալիր
Նյութբրոնզ և քար
https://my.christchurchcitylibraries.com/the-kate-sheppard-memorial/ կայք
 Kate Sheppard National Memorial Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հուշահամալիրի ստեղծման գաղափարն առաջ է եկել 1989 թվականին 1993 թվականին Նոր Զելանդիայում սուֆրաժիստուհիների հիշատակը հավերժացնելու 100-ամյակին նվիրված միջոցառումների նախօրյակին։ Հուշահամալիրի ստեղծման համար ձևավորվեց կոմիտե, որն ընտրեց հոլանդական ծագումով նորզելանդիայի արվեստագետ Մարգրիթ Ուինդհաուսենի աշխատանքը[4]։

Հուշահամալիրը քարե պատ է, որի վրա քանդակված է Քեյթ Շեփարդի իրական չափերի բրոնզե քանդակը և 5 այլ սուֆրաժիստուհիների քանդակները։ Քանդակի երկու կողմերի վահանակները նկարագրվում են 19-րդ դարի վերջին կանանց առօրյա կյանքի տեսարաններ և տեքստեր, որոնք պատմում են կանանց ընտրական իրավունքի համար պայքարի մասին։ Ամբողջ կառույցը մոտավորապես 5 մետր լայնություն և 2 մետր բարձրություն ունի։

Հուշահամալիրում քանդակված կանայք են (ձախից աջ)՝

 
Ամբողջական հուշարձանը հարթաքանդակով և կողային վահանակներով
  • Հելեն Նիկոլ, սուֆրաժիստուհի, բնակվել է Դանիդինում
  • Քեյթ Շեփարդ
  • Ադա Ուելս, աղջիկների կրթության համար պայքարող
  • Հարիեթ Ռասել Մորիսոն, աշխատող կանանց պաշտպան Դանիդինից
  • Մերի Տե Տաի Մանգակահիա
  • Ամեյ Դալդին Օքլենդից, «Ժուժկալ կին քրիստոնյաների միություն»

Կանանց խումբը պատկերված է փայտե սայլի վրա իրենց խնդրանքը խորհրդարան տանելու ճանապարհին[3]։

Հուշահամալիրը բացվել է 1993 թվականի սեպտեմբերի 19-ին, Նոր Զելանդիայում սուֆրաժիստուհիների 100-ամյակի կապակցությամբ, Նոր Զելանդիայի գլխավոր նահանգապետ Դեյմ Քեթրին Թիզարդի կողմից[3]։ Հուշարձանի մեջ է տեղադրվել սերունդների ուղված ուղերձ, որը ներառում է 1993 թվականին կանանց կյանքի մասին տեղեկատվական հոդվածներ և տեղեկություն[4]։

Հուշահամալիրը գտնվում է Քեյթ Շեփարդի ազգային հուշահամալիր կոչվող տարածքում՝ Էվոն գետի մոտ «Մեր քաղաքը» պատմական շենքի հարևանությամբ։ Շենքը վնասվել է 2010 թվականի Քենթերբերի երկրաշարժից և հուշարձանը գտնվել է բարիկադների հետևում էր, քանի դեռ շենքը գնահատվում էր։ 2014 թվականի հունիսին Քրիստչերչի քաղաքապետ Լիան Դալցիելի գլխավորությամբ հուշահամալիրը ազատվել է բարիկադներից և հուշարձանը հասանելի է դարձել հանրությանը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://christchurchartgallery.org.nz/media/uploads/2010_07/PublicArt-ChCh-1997.pdf
  2. https://my.christchurchcitylibraries.com/the-kate-sheppard-memorial/
  3. 3,0 3,1 3,2 «The Kate Sheppard Memorial, Oxford Terrace». Christchurch City Libraries. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 Stephens, Simone (1997). «Public Art in Central Christchurch» (PDF). The Robert McDougall Art Gallery. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  5. «Kate Sheppard National Memorial Bronze Wall». www.lianne.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել