Հարավային դարպաս

պարբերական

«Հարավային դարպաս», տարածաշրջանային տեղեկատվական, վերլուծական շաբաթաթերթ։

Հարավային դարպաս
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և վրացերեն
Հիմնադրվել է2005
Երկիր Վրաստան
ԳրասենյակԱխալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2005 թվականից. հայերեն՝ Ախալքալաքում (խմբագիր՝ Ռիմա Ղարիբյան), վրացերեն տարբերակը՝ Ախալցխայում (խմբագիր-տնօրեն՝ Լեյլա Ինասարիձե)։

Անդրադառնում է ջավախահայության սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, մարզական առօրյային, հիմնախնդիրներին, հայ-վրացական հարաբերություններին, Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, կարևոր իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։