Ուկրաինայի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
(Վերահղված է Ուկրաինայի թեմից)

Ուկրաինայի հայոց թեմ[1], Հայ առաքելական եկեղեցու թեմ Ուկրաինա, որի իրավասության ներքո է ամբողջ երկիրը։ Առաջնորդանիստը Լվովի Սբ. Աստվածածին եկեղեցին է։

Հայկական վանք, Լվով

Պատմություն խմբագրել

13-րդ դարում Լվովում գործել է հայկական եպիսկոպոսություն։ 1830 թ. կազմավորվել է հայկական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է ռուսական կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ուկրաինայի հայկական համայնքները։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

1918 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի հայկական թեմերը լուծարվել են՝ եկեղեցիները փակվել, մի մասն էլ ավերվել են։ Բեսարարաբիան Ռումինիային անցնելուց հետո 1918 թ. տեղի հայկական եկեղեցիները մտել եմ Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները՝ Նոր Նախիջևանի թեմի կազմում են հայտնվել։ 1966 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետության հայկական եկեղեցիների համայնքները, բացառությամբ Անդրկովկասինը։

Անկախ Ուկրաինա խմբագրել

Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1 զեկուցագրով։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի ջանքերով 1991թ. Ուկրաինայում սկսել է ազգային եկեղեցական կյաքնի վերազարթոնքը։ Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, ուր չկային հայկական եկեղեցիներ։ 1997թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի հայոց թեմը հոգևոր աշխարհում ճանաչում է ստացել և առաջնորդ է նշանակվել Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

2001 թվականի դրությամբ Ուկրաինայի հայոց թեմն իր իրավասության տակ ուներ պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։

2001 - 2015 թվականներին թեմն առաջնորդում էր Գրիգորիս արք. Բունիաթյանը։

2015 թվականից թեմի առաջնորդն է Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Հայերը Թեոդոսիայում Սուրբ Սարգիս եկեղեցի Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի

Տաճարներ խմբագրել

Թեմի տարածքում այժմ գործում են՝

  1. Սուրբ Սարգիս եկեղեցի 1330, Թեոդոսիա
  2. Սուրբ Խաչ վանք 1358 թ.; 2002 թ., Հին Ղրիմ
  3. Սուրբ Աստվածածին վերափոխման եկեղեցի 1363 թ.; 2000 թ., Լվով
  4. Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցի 1408 թ., Թեոդոսիա
  5. Սուրբ Ստեփանոս զանգակատուն 1565 թ.; 2014 թ., Կամենեց-Պոդոլսկ
  6. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ/Սուրբ Կույս Մարիամի տնարատ հղություն եկեղեցի 1764 թ.; 2016 թ., Բերեժանի
  7. Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալներ (հայ-կաթողիկ) եկեղեցի 1875 թ.; 2008 թ., Չեռնովցի
  8. Սուրբ Նիկողայոս եկեղեցի 1830 թ.; 2019 թ., Եվպատորիա
  9. Սուրբ Հռիփսիմե եկեղեցի 1917 թ., Յալթա
  10. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 1995 թ., Օդեսա
  11. Սուրբ Հակոբ եկեղեցի 1997 թ., Սիմֆերոպոլ
  12. Սուրբ Խաչ եկեղեցի 1998 թ., Մակեևկա
  13. Սուրբ Հարություն եկեղեցի 2004 թ., Խարկով
  14. Սուրբ Աստվածածին եկեղեցի 2007 թ., Զապորոժիե
  15. Սուրբ Գևորգ Զորավար եկեղեցի 2012 թ., Նիկոլաև
  16. Մատուռ Սրբոց Նահատակաց 2017 թ., Կիև
  17. Մատուռ Սուրբ Աստվածածին 2017 թ., Լուգանսկ
  18. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 2018 թ., Դնեպր

Թեմի բացառապես բոլոր համայնքներում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.