Հարավային Անցումային Խորհուրդ

Հարավային Անցումային Խորհուրդ ( արաբ․՝ المجلس الانتقالي الجنوبي‎‎) սեցեսիաստական կազմակերպություն է Եմենի հարավում։ Կազմակերպության 26 անդամները ներառում են հարավային հինգ նահանգների նահանգապետեր և երկու կառավարության նախարարներ։ Այն ստեղծվել է Հարավային շարժման խմբակցությունից։ Այն ստեղծվել է 2017 թվականին և կոչ է արել աշխատել հարավային Եմենը մնացած ժողովրդիցց անջատելու ուղղությամբ, ինչպես նախկինում էր մինչև 1990 թվականի Եմենի միավորումը։

Հարավային Անցումային Խորհուրդ
المجلس الانتقالي الجنوبي
Изображение логотипа
ՏեսակԺամանակավոր կառավարություն
ԵրկիրԵմեն
Հիմնադրվածապրիլի 4, 2017
Գլխադասային գրասենյակԱդեն, Եմեն
Կայքstcaden.com

2017 թվականի մայիսի 11-ին հայտարարված խորհուրդը ղեկավարում է Ադենի նախկին նահանգապետ Այդարուս ալ-Զուբայդին որպես նախագահ, իսկ նախկին նահանգային նախարար Հանի Բին Բրեյքը՝ որպես փոխնախագահ[1]։ Խորհրդի ձևավորումը մեկ շաբաթ առաջ արդեն արտոնված էր Ադենի հռչակագրով, որը հայտարարվել էր ալ-Զուբաիդիին նահանգապետի պաշտոնից ազատելու դեմ ցույցի ժամանակ[2]։ ՀԱԽ-ն պնդում է, որ ղեկավարում է Եմենի հարավային տարածքի մեծ մասը[3][4][5][6]։

2022 թվականի ապրիլին ՀԱԽ-ն միացավ Նախագահական ղեկավարության խորհրդին, այն բանից հետո, երբ Եմենի այն ժամանակվա նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին հրաժարական տվեց և նախագահական լիազորությունները փոխանցեց նորաստեղծ մարմնին։ Ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին դարձավ նոր կառավարության փոխնախագահ[7][8]։ Նրանք մեծացրին իրենց ազդեցությունը խորհրդում՝ ընդլայնելով անդամությունը՝ 2023 թվականի մայիսին ներքին վերակազմավորման միջոցով[9]։

Պատմություն

խմբագրել

ԱՄԷ-ի օգնությամբ և աջակցությամբ ՀԱԽ-ը ձևավորվել է 2017 թվականի մայիսի 11-ին Ալ-Զուբայդիի ղեկավարությամբ[10]։ Անմիջապես նախագահ Հադին խորհուրդը հայտարարեց ոչ լեգիտիմ[11][4][12][13]։

2018 թվականի հունվարի 28-ից ՀԱԽ-ին հավատարիմ զորքերը վերահսկողություն են հաստատել Ադենում գտնվող Եմենի կառավարության կենտրոնական շտաբի վրա՝ Հադիի կառավարության դեմ պետական ​​հեղաշրջման ընթացքում[14][15]։

2018 թվականի հունվարին, որպես կազմակերպության ղեկավար, Այդարուս ալ-Զուբայդին արտակարգ դրություն հայտարարեց Ադենում, և որ «ՀԱԽ-ն սկսել է Հարավում Հադիի իշխանությունը տապալելու գործընթացը»[16]։

2022 թվականի ապրիլին ՀԱԽ-ն պաշտոնապես դարձավ Նախագահական ղեկավարության խորհրդի մի մասը՝ որը Եմենի Հանրապետության նոր ղեկավար մարմինն է, որը ստեղծվել է նախկին նախագահի հրաժարականից հետո։ ՀԱԽ-ի ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին դարձավ նոր փոխնախագահ։ 2023 թվականի մայիսի 4-ից 8-ը տեղի ունեցած ՀԱԽ համագումարի ժամանակ ընդունվեց «Հարավային ազգային դաշնագրի» բանաձևը, որը պահանջում էր Հարավային շարժումը Եմենի խաղաղ գործընթացում ներառել «անկախ շրջանակում»։ Հութի ապստամբները խստորեն դատապարտել է համագումարը և դրա բանաձևերը։ Այդուհանդերձ, ՀԱԽ-ին հաջողվեց իր մասնաբաժինը Նախագահի ղեկավարության խորհրդում հասցնել երեք անդամի՝ ընդհանուր ութ մանդատներից[17]։

2023 թվականի դեկտեմբերին Հարավային Անցումային Խորհուրդը, ըստ հաղորդագրության, ասել է, որ պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ՝ պայքարելու հութիների ծովային հարձակումների դեմ[18]։

Նպատակներ

խմբագրել

Ղեկավար Այդարուս ալ-Զուբայդին հայտարարել է, որ 2023 թվականի մայիսին Հարավային կոնգրեսի նպատակն էր սկսել ազգային հաշտեցման գործընթաց՝ նպատակ ունենալով ամրապնդել հարավային տարածքները Հութիների ագրեսիայից։ Կազմակերպությունը պարբերաբար բարձրացրել է «հարավային հարցը»՝ պաշտպանելով Եմենի խաղաղության գործընթացում Հարավային շարժման ներկայացուցչությունը[19]։

ՀԱԽ-ն կտրականապես դեմ է Իրանի փորձերին՝ վերահսկելու ռազմավարական Բաբ ալ-Մանդեբի նեղուցը և գերիշխելու Կարմիր ծովի ջրային ուղիները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Forster, R (September 2017). «The Southern Transitional Council: Implications for Yemen's peace process» (PDF). Middle East Policy. 24 (3): 133–144. doi:10.1111/mepo.12295. hdl:20.500.11820/eb7d2018-0f05-478d-aa15-3b38cdd796fa.
  2. «Aden Historic Declaration». Southern Hirak. Վերցված է 22 February 2018-ին.
  3. The New Arab (16 May 2017). «GCC: Aden-based Southern Transitional Council 'doomed to fail'». alaraby.co.uk. Վերցված է 8 June 2017-ին.
  4. 4,0 4,1 «Banished Aden governor forms independent "South Yemen" council». alaraby.co.uk. 11 May 2017. Վերցված է 8 June 2017-ին.
  5. Saudi Research & Marketing (uk) Ltd. «Thirty Southern Figures Reject Transitional Council in Aden – ASHARQ AL-AWSAT English». english.aawsat.com. Արխիվացված է օրիգինալից 17 May 2017-ին. Վերցված է 8 June 2017-ին.
  6. «Separatist group announces self-rule in southern Yemen». Al Jazeera. 26 April 2020. Արխիվացված օրիգինալից 26 April 2020-ին.
  7. Ghobari, Mohamed (7 April 2022). «Yemen president sacks deputy, delegates presidential powers to council». Reuters. Aden. Արխիվացված օրիգինալից 1 May 2022-ին. Վերցված է 7 April 2022-ին.
  8. Al-Sakani, Ali (19 April 2022). «Yemen inaugurates new presidential council». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 1 March 2023-ին.
  9. «Yemen's Southern Transitional Council reshuffle strengthens body, analysts say». National News. 9 May 2023. Արխիվացված է օրիգինալից 3 June 2023-ին.
  10. Farrukh, Maher (2 November 2017). «Threat Update: Yemen and Southern Secessionism». Critical Threats. Վերցված է 22 December 2017-ին.
  11. «GCC rejects formation of Yemen transitional council». Al Jazeera. Վերցված է 8 June 2017-ին.
  12. al Qurashi, Ibrahim (May 12, 2017). «Hadi Rejects 'South Council,' Urges Members to Clarify their Stances». english.aawsat.com. Asharq Al-Awsat English. Արխիվացված օրիգինալից 16 May 2017-ին. Վերցված է 8 June 2017-ին.
  13. «Yemen gov't rejects formation of "southern transitional council" – Xinhua | English.news.cn». news.xinhuanet.com. Վերցված է 8 June 2017-ին.
  14. «Separatist clashes flare in south Yemen». BBC News. 30 January 2018. Վերցված է 30 January 2018-ին.
  15. «Yémen: les séparatistes sudistes, à la recherche de l'indépendance perdue». Le Point. 28 January 2018. Վերցված է 28 January 2018-ին.
  16. Jonkers, Brecht (29 January 2018). «South Yemen separatists send reinforcements to Aden». AMN (Al Masdar News). Արխիվացված օրիգինալից 29 January 2018-ին.
  17. Furlan, Marta (29 March 2023). «Developments In Southern Yemen: Significance, Implications, And Prospects For Peace». Orion Policy Institute. Արխիվացված է օրիգինալից 2 June 2023-ին.
  18. «Yemen's STC 'ready to work with Israel' against Houthis». New Arab (անգլերեն). 12 December 2023. Վերցված է 2023-12-14-ին.
  19. Wintour, Patrick (23 June 2023). «Yemen peace talks must accept country is divided in two, says southern leader». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 24 June 2023-ին.