Հատուկ օդային ծառայություն

Հատուկ օդային ծառայություն (անգլ.՝ Special Air Service, SAS), Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ստորաբաժանում, որը պաշտոնապես հիմնադրվել է 1950 թվականի մայիսի 31-ին[1]։ Համարվում է Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերի (UKSF) մասը և որպես մոդել է հանդիսացել հատուկ նշանակության ստորաբաժանումների համար ամբողջ աշխարհի տարբեր երկրներում[2][3]։ SAS-ը, Հատուկ նավակային ծառայության, Հատուկ հետախուզական գնդի, Հատուկ նշանակության ուժերի աջակցության խմբի և հատուկ նշանակության 18-րդ կապի գնդի հետ համատեղ ձևավորում են Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը՝ հատուկ նշանակության զորքերի կառավարման պետի հրամանատարությամբ։

Հատուկ օդային ուժերի տարբերանիշ

SAS-ի 22-րդ գունդը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գնդի ծառայող «Increment» համահավաք ջոկատը գործում է MI6 արտաքին հետախուզության շահերից ելնելով[4]։

Պատմություն խմբագրել

 
SAS-ը վերադառնում է պարեկությունից: Հյուսիսային Աֆրիկա, 1943 թվական: Նկարում երևում են Vickers K ամրակցված գնդացիրները:

SAS ստորաբաժանումը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լեյտենանտ Դևիդ Սթերլինգի կողմից, ստեղծման պաշտոնական ամսաթիվ է համարվում 1941 թվականի օգոստոսի 24-ը։

Ստորաբաժանումը համալրված էր օդադեսանտային զորքերի կամավորներից, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում ռեյդեր և դիվերսիոն ակցիաներ իրականացնել թշնամու թիկունքում Հյուսիսային Աֆրիկայում։

1946 թվականի նոյեմբերի 30-ին ստորաբաժանումը պաշտոնապես լուծարվել է, սակայն 1947 թվականին Artists Rifles (Բրիտական կամավորական գունդ) ստորաբաժանման հիման վրա ձևավորվել էր ժամանակակից SAS:

Խնդիրներ խմբագրել

SAS-ի հիմնական խնդիրներն են հանդիսանում[5]՝

Կազմակերպչական կառուցվածք խմբագրել

Հատուկ օդային ծառայությունը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կորպուս է։ Ներկայացված է երեք գնդերի տեսքով՝ SAS-ի 21-րդ գունդ (Artists), SAS-ի 22-րդ գունդ, SAS-ի 23-րդ գունդ։

Դրանցից յուրաքանչյուրն ունի տարբերակիչ հատկանիշներ և նշանակություններ.

  • SAS-ի 21-րդ գունդը և SAS-ի 23-րդ գունդը համարվում են օգնական ուժեր, դրանց ուժերն ուղղված են Բրիտանական զինված ուժերի ազդեցությունը մեծացնելու վրա (support and influence), նաև մասնակցում են հակամարտությունների կարգավորման գործողություններին։
  • SAS-ի 22-րդ գունդը իրականացնում է հարձակողական-գրոհային գործողություններ, հակահեղափոխական և հակաահաբեկչական ակցիաներ։

Անվանապես SAS-ի շտաբ-կայանը տեղակայված է Stirling Lines-ում (ստորաբաժանման հիմնադիր Դևիդ Ստերլինգի պատվին), Անգլիայի Հերեֆորդ քաղաքում[6]։ Շտաբը կրում է «Կրեմլ» անվանումը։ Ստորաբաժանումը տեղակայված է Հերեֆորդից հյուսիս-արևմուտք մոտ երեք մղոն հեռավորության վրա, Քրեդենհիլ կոչվող վայրում։

Սպառազինություն խմբագրել

Համատեղ գործողություններ խմբագրել

SAS-ը համատեղ գործողություններ է անցկացրել տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ.

Հայտնի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Brief History of the Regiment». Post War (անգլերեն). Special Air Service Association. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Adams, James Secret armies : inside the American, Soviet, and European special forces. — New York: Bantam Books[en], 1989. — P. 102. — 432 p. — ISBN 0-553-28162-3
  3. Griffin, P. D. Encyclopedia of modern British Army regiments. — Stroud, Gloucestershire: Sutton[en], 2006. — P. 150—152. — 216 p. — ISBN 0-7509-3929-X
  4. Спецназ британской разведки MI6 Արխիվացված 2009-06-05 Wayback Machine // agentura.ru
  5. «SAS: Great Britain's Elite Special Air Service». Books.google.ca.
  6. «SAS - Organisation». Eliteukforces.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 Mills, T.F. «Special Air Service Regiment». Regiments.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Тарас А. Е. Так сражается SAS. — Мн.: Харвест, 2003.
  • Д. Галин. Специальная авиадесантная группа сухопутных войск Великобритании // «Зарубежное военное обозрение», № 11, 2011 стр.41-49