Հատբեկիչներ

թռչունների տեսակ

Հատբեկիչներ, (լատին․՝ Coccothraustes coccothraustes), ճնճղուկազգիների կարգի սերինոսազգիների ընտանիքի թռչունների խումբ։

Հատբեկիչ
Հատբեկիչներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկազգիներ
Ընտանիք Սերինոսներ
Ցեղ Հատբեկիչներ
Տեսակ Սովորական հատբեկիչ
Լատիներեն անվանում
Coccothraustes coccothraustes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179169
NCBI 37608

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 18 սմ է, թևերի բացվածքը՝ 29-33 սմ, կենդանի զանգվածը՝ 49-57 գ։ Թվացյալ ծանրամարմին ու կարճապոչ թռչուն է, պոչի ծայրը՝ սպիտակ, թևին՝ սպիտակ և դարչնագույն-նարնջագույն մեծ շերտ, կտուցը հզոր է։ Թռիչքի պահին նկատելի է առաջնային փետուրների սպիտակ շերտը։ Բնադրման շրջանում հասունի կտուցը մուգ է։ Արուի գլուխն ու վիզը սև են, դարչնագույն-նարնջագույն և մոխրագույն հատվածներով, կենտրոնական թափահարողները՝ կապույտ-սև փայլով։ Էգի գլուխն ու վիզը ավելի խամրած են, թևի կենտրոնական փետուրները՝ մոխրագույն երիզով։ Հետբնադրման շրջանում արուի և էգի փետրածածկն ավելի խամրած է, կտուցը՝ դեղնավուն։ Երիտասարդը հասունից ավելի խամրած է և ավելի դարչնագույն, մարմինը ներքևից՝ դարչնագույն պտերով ու զոլերով։ Բավական թաքնված թռչուն է։

Բնակություն

խմբագրել

Հաճախ հանդիպում է ընտանեկան փոքր խմբերով՝ ծառերի սաղարթի միջով կամ վրայով թռչելիս։ Սովորաբար կերակրվում է ծառերի սաղարթի բարձր և խիտ հատվածում կամ անտառի սավանում։ Բնակվում է սաղարթախիտ անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով, պտուղներով, բողբոջներով, որոշ անողնաշարավորներով։ Հասուն էգերը գրանցվում են հունվարի վերջից մարտի սկիզբը, լիարժեք երգող արուները՝ փետրվարի 2-րդ կեսից։ Հայաստանում տարածված է հիմնականում հյուսիսային շրջանների խառը և սաղարթավոր անտառներում։

Բնադրում

խմբագրել

Բնի կառուցումն սկսվում է մարտի վերջին տասնօրյակից։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, չոր ճյուղերից։ Բնադրում է սովորաբար խիտ թփերի կամ պտղատու ծառերի վերին սահմանում։ Դնում է 24 մմ տրամագծով, բաց կապույտ՝ դարչնավուն սև պտերով ու գծիկներով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ մայիսին՝ 14 օր։ Կրկնակի բնադրման դեպքում հունիսին հայտնվում են թարմ ձվերով բներ։ Հունիսի 3-րդ տասնօրյակից ձագերը դուրս են գալիս բնից և ընդհանուր երամներ են կազմում սերինոսների այլ տեսակների հետ։ Գունագեղ փետրավորման, կեցվածքի, հզոր կտուցի և վանդակային պայմաններին հարմարվելու շնորհիվ գեղագիտական որոշակի արժեք է ներկայացնում։

Պատկերասրահ

խմբագրել
Hawfinch foraging, de Cocksdorp, Netherlands (2011)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատբեկիչներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատբեկիչներ» հոդվածին։