Հատապտուղներով զգեստ (քանդակ)

քանդակ

«Հատապտուղներով զգեստ» (անգլ.՝ Berry Dress), իռլանդացի արվեստագետ, քանդակագործ Ալիս Մահերի (1956) 1994 թվականին ստեղծած քանդակը, որն ընդգրկված է Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում[2]։ Քանդակի չափերն են՝ 25 x 32 x 24 սմ։

«Հատապտուղներով զգեստ»
անգլ.՝ Berry Dress
տեսակքանդակ
քանդակագործԱլիս Մահեր
տարի1994
բարձրություն25 ± 1 սանտիմետր
լայնություն32 ± 1 սանտիմետր
նյութբամբակ, ներկեր, մասուր[1] և գնդասեղ
գտնվելու վայրԻռլանդիա
հավաքածուԻռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան[1]
կայք

Նկարագրություն

խմբագրել

Քանդակը ներկայացնում է երիտասարդ աղջկա մուգ վարդագույն ներկված գգեստ, որն առանձին տեղադրված է պահարանում։ Զգեստի ներքևի հատվածը զարդարված է մասուրներով կամ հատապտուղներով։ Քանդակը ստեղծվել է 1994 թվականին։ Հատապտուղներն ի սկզբանե եղել են կլորավուն և ալ կարմիր, սակայն ժամանակի ընթացքում չորացել են՝ դառնալով շագանակագույն[3][4]։

Ալի Մեհերը իր աշխատանքներում հաճախ ներառում է բնական նյութեր, և այս հագուստը կարող է դիտվել որպես աղջկա զգեստից կուլոն պահարանում՝ պատված չորացած մեղուներով[5]։

  Այս քանդակի իմաստը շարունակ փոփոխվում է։ Այն կախված է համատեքստից, դիտողից, ժամանակաշրջանից։ Օրինակ 1980-ական թվականներին այս զգեստը այլ բան կնշանակեր, քան հիմա։
- Ալիս Մեհեր[6]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imma.ie/en/page_235603.htm
  2. «Berry Dress». www.europeana.eu. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. Photo in 1994
  4. «Հատապտուղներով զգեստ» թանգարանի կայքում
  5. Bee Dress, 1994
  6. 2013 interview with the artist