Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան

Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան (իռլանդերեն՝ Áras Nua-Ealaíne na hÉireann, IMMA), ժամանակակից արվեստի հավաքագրման և ներկայացման ազգային առաջատար հաստատություն Իռլանդիայում։ Գտնվում է Դուբլինի Կիլմեյնհեմ քաղաքային շրջանում։ Թանգարանը ներկայացնում է արվեստի փոփոխվող ցուցահանդեսների լայն բազմազանություն, որը պարբերաբար ներառում է աշխատանքներ իր սեփական հավաքածուից, ինչպես նաև իր կրթական և համայնքային բաժիններից։ Իր արվեստանոցների և ազգային ծրագրերի միջոցով թանգարանի նպատակն է ստեղծել համընդհանուր հասանելիություն դեպի արվեստն ու արվեստագետը։ Գերազանց, նորարարական և ընդգրկուն ծրագրերի և քաղաքականության միջոցով թանգարանը խթանում է վիզուալ արվեստում հասարակության ներգրավվածությունը, իրազեկումն ու ըմբռնումը։

Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակարվեստի պատկերասրահ, պատկերասրահ, ազգային թանգարան և ստեղծագործական նստավայր
Երկիր Իռլանդիա
ՏեղագրությունԴուբլին
Ղեկավարության նստավայրԴուբլին, Իռլանդիա
Հիմնադրվել էմայիս 1991
Կայքimma.ie(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է Իռլանդիայի կառավարության կողմից 1990 թվականին։ Պաշտոնապես բացվել է 1991 թվականի մայիսի 25-ին Իռլանդիայի վարչապետ Չարլս Հոգիի կողմից։

Շենք խմբագրել

 
Թանգարանի բակը

Թանգարանը տեղակայված է XVII դարի Կիլմեյնհեմի թագավորական հիվանդանոցի շենքում։ Թագավորական հիվանդանոցը հիմնադրվել է 1684 թվականին Օրմոնդի դուքս Ջեյմս Բաթլերի և փոխարքա Չարլզ II-ի կողմից, որպես զորացրված զինծառայողների տուն և այդ նպատակին է ծառայել շուրջ 250 տարի։ Թագավորական հիվանդանոցի գտնվելու վայրը ժամանակակից արվեստը ցուցադրելու գրավիչ վայր է։ Կառուցվել է Փարիզի Հաշմանդամների տան նմանությամբ, ունի երկար միջանցքներ, միմյանց միջից բացվող սենյակների շարք։ Վերականգնվել են բնօրինակ ձիերի համար նախատեսված ախոռները, որոնք վերափոխվել են արվեստագետների արվեստանոցների։ Թանգարանն իրականացնում է բնակիչ-արվեստագետ ծրագիրը։

Թանգարանը ֆինանսավորվում է Իռլանդիայի արվեստի, ժառանգության և գելտակտների նախարարության սուբվենցիաներով, ինչպես նաև հովանավորների և սեփական ռեսուրսների եկամուտներով։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։