Հավերժության ակնկալիքով

«Հավերժության ակնկալիքով» (անգլ.՝ Waiting for Forever), ռեժիսոր Ջեյմս Կիչի գեղարվեստական ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում խաղացել են Թոմ Ստարիջը և Ռեյչել Բիլսոնը։

Հավերժության ակնկալիքով
անգլ.՝ Waiting for Forever
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Կիչ[1][2][3]
ՊրոդյուսերՋոն Փափսիդերա, Ջեյն Սեյմուր, Ռիչարդ Էրլուք և Ջեք Ջարապուտո
Սցենարի հեղինակՍթիվ Ադամս
ԴերակատարներՌեյչել Բիլսոն[2][4][3], Թոմ Սթարիջ[2][4][3], Ջեյմի Քինգ[4], Նիկի Բլոնսկի[4], Սքոթ Մեկլովից[4], Բլայթ Դաններ[4][3], Ռոզ Ռայան[4], Ռիչարդ Ջենքինս[4][3], Մեթյու Դևիս[4], Ք. Ք. Քլայդ, Ֆրենկ Գերիշ[4] և Ռիչարդ Գանթ[4]
ԵրաժշտությունDeVotchKa
Նկարահանման վայրՅուտա
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

Մանկության լավագույն ընկերներ Ուիլը և Էմման երկար տարիներ չեն հանդիպել իրար։ Բայց այդպես կարծում էր միայն Էմման։ Ուիլի համար նա միշտ ամենակարևոր մարդն էր իր կյանքում։ Համարելով, որ նրանք հավիտյան կապված են իրար հետ, տղան ամենուր հետևում էր աղջկան։ Նա չունի ոչ տուն, ոչ մեքենա, ոչ մշտական աշխատանք։ Մի օր Ուիլն իմանում է, որ Էմման վիճելով փեսացուի հետ և իմանալով հոր մահացու հիվանդության մասին, որոշում է վերադառնալ հայրենի քաղաք՝ թողնելով հեռուստաաստղի հաջողակ կարիերան[5]։ Տղան համարում է, որ սա իր հնարավորությունն է վերջապես հանդիպել իր երազանքների աղջկան և խոստովանել իր զգացմունքների մասին[6]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Թոմ Ստարիջ Ուիլ Դոններ
Ռեյչել Բիլսոն Էմմա Թվիստ
Բլայթ Դաններ Միրանդ Թվիստ, Էմմայի մայրը
Ռիչարդ Ջենկինս Ռիչարդ Թվիստ, Էմմայի հայրը
Սկոտ Մեկլովից Ջիմ, Ուիլլի եղբայրը
Ջեյմի Քինգ Սյուզան, Ջիմի կինը
Միա Օ'Նիլլ Էմման մանկության տարիներին
Քելլետ Կուկ Ուիլլը մանկության տարիներին
Նիկի Բլոնսկի Դոլորես
Նելսոն Ֆրանկլին Ջո
Մետյու Դեվիս Ահարոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել