Հասմիկ Տոլմաջյան
Հասմիկ Կարապետի Տոլմաջյան (մարտի 10, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դիվանագետ։ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
Հասմիկ Տոլմաջյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1996)[2], Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (1999)[2] և Պանթեոն-Ասսաս համալսարան (1997)[2] |
Մասնագիտություն | դիվանագետ և պաշտոնյա |
Աշխատավայր | ՀՀ ԱԳՆ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի դեսպան Ֆրանսիայում |
Պարգևներ և մրցանակներ | |
Hasmik Tolmajian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀասմիկ Տոլմաջյանը ծնվել է 1974 թվականի մարտի10-ին, Երևանում։
1991-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում, 1996-1997 թվականներին՝ Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանում, 1997-1999 թվականներին՝ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում։
Գործունեություն
խմբագրել1995-1996 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ, 2000-2004 թվականներին՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար, 2004-2008 թվականներին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար, 2008-2014 թվականներին՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարի օգնական, 2014-2018 թվականներին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ։ 2018 թվականին նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։ 2020 թվականի հուլիսի 16-ին, համատեղության կարգով, նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)[5]։
Պարգևներ
խմբագրելԸնտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2,0 2,1 2,2 http://france.mfa.am/fr/ambassador/
- ↑ 3,0 3,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը». www.mfa.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». www.despan.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Հայ դիվանագետը պարգևատրվել է Ֆրանսիայի բարձր շքանշանով». armenpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «TOLMAJIAN Hasmik - SIIViM». siivim.fr (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)