Հասան Բանդե (ֆր.՝ Hassane Bandé, հոկտեմբերի 30, 1998(1998-10-30)[1][2], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), բուրկինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Հասան Բանդե
Hassane Bandé
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Boureima Hassane Bandé
Քաղաքացիությունը Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1998(1998-10-30)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Ուագադուգու, Բուրկինա Ֆասո
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 18
Պատանեկան կարիերա
Բուրկինա Ֆասո Սալիտաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Բելգիա Մեխելեն 25 (11)
2018-ներկա Նիդերլանդներ Այաքս 0 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Մեխելեն խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բանդեն սկսել է Մեխելենում։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Անտվերպենի դեմ խաղում[4]։ Նա փոխարինման մտավ հանդիպման 76-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ 11 րոպե անց[5]։ Սեպտեմբերի 23-ին Բանդեն դուբլ ձևակերպեց Սենտ Տրյուդենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[6]։ Հոկտեմբերի 28-ին նա գոլ խփեց Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում, սակայն Մեխելենը պարտվեց 2-1 հաշվով[7]։ Դեկտեմբերի 20-ին Բանդեն հեռացվեց խաղադաշտից Բրյուգգեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[8]։ 2018 թվականի փետրվարի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Անդերլեխտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[9]։ Մեխելենի կազմում Բանդեն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[10]։

Այաքս խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 4-ին Բանդեն 5 տարվա այմանագիր կնքեց Այաքսի հետ[11][12]՝ թիմին միանալով 2017-18 մրցաշրջանից հետո[13][14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իր դեբյուտը Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականում Բանդեն նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Կաբո Վերդեի դեմ խաղում[15][16]։ 2018 թվականի մայիսի 27-ին՝ Կամերունի դեմ ընկերական խաղում նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[17]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[18]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մեխելեն 2017–18 Յուպիլեր Լիգա 25 11 2 1 27 12
Այաքս 2018–19 Էրեդիվիզի 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 25 11 2 1 0 0 27 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[18]

Բուրկինա Ֆասո
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 2 0
Ընդհանուր 3 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Burkina Faso - H. Bandé - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «KV Mechelen vs. Antwerp - Football Match Summary - August 19, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «KV Mechelen - Royal Antwerp FC, Aug 19, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «KV Mechelen - Sint-Truidense VV, Sep 23, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «SV Zulte Waregem - KV Mechelen, Oct 28, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «KV Mechelen - Club Brugge KV, Dec 20, 2017 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «RSC Anderlecht - KV Mechelen, Feb 4, 2018 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Boureima Hassane Bande | Football Stats | Ajax | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Boureima Hassane Bandé naar Ajax». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Here Comes the Bandé: Ajax complete transfer of 19-year-old winger». Ajax Daily (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «Ajax signs 19-year-old and rising star Boureima Hassane Bandé - DutchNews.nl». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Ajax agree deal for Hassana Bande - Soccer News». www.soccernews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  15. «Burkina Faso - Cape Verde, Nov 14, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Burkina Faso vs. Cape Verde Islands - Football Match Commentary - November 14, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «Cameroon - Burkina Faso, May 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  18. 18,0 18,1 «Hassane Bandé». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել