Հասան Ա Դոփյան կամ Հասան Կրոնավորյալ (ծ. և մ. թթ. անհտ.), XII դարի իշխան, զորավար։ Արցախի Առանշահիկների տոհմից, Սակառյան Վախթանգի որդին, Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախադացի տերը։ 1140-ական թվականներից Արցախ-Խաչենում եղել է գահերեց։ Մարտերում բազմիցս հաղթել է սելջուկյան թուրքերին։ 1182 թ.-ին իշխանությունը հանձնել է ավագ որդուն՝ Վախթանգին, մտել Դադիվանք՝ տեղի առաջնորդ ու իր եղբայր Գրիգորիսի մոտ կրոնավորելու։ Կառուցել է Դադիվանքի փոքր եկեղեցին և վանական համալիրի օժանդակ շինությունները։

Հասան Ա Դոփյան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԵրեխաներԳրիգոր Դոփյան
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 245