Գրիգոր Դոփյան (անհայտ - 1387), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան։

Գրիգոր Դոփյան
Ծնվել էանհայտ
Մահացել է1387
Կրոնքրիստոնեություն
Ծնողներհայր՝ Հասան Կրոնավորյալ
ԵրեխաներՀասան Բ

Գործունեությունը խմբագրել

Խաչենի իշխանապետ Հասան Գ Դոփյանի որդին է։ Հոր և եղբայրների՝ Շահնշահի, Ջահանշահի, Սարգսի, Աղբուղայի, Շիրվանշահի հետ զոհվել է Լանկ-Թամուրի դեմ ճակատամարտում։ Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Ամբերդեցու, Զաքարյան տոհմից Շահնշահ Գ-ի, Բուրթել Օրբելյանի հետ եղել է 14-րդ դարի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։

Գրականություն խմբագրել

  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.։
  • Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ., էջ 165։