Հասակով Հերման (գերմ.՝ Langer Hermann, էստ․՝ Pikk Hermann), Տալլինի Տոոմպեա ամրոցի աշտարակը Տոոմպեա բլրի վրա։ Աշտարակի մի մասը կառուցվել է 1360-1370 թվականներին։ 15-րրդ դարում կատարված վերակառուցման արդյունքում նրա բարձրությունը հասցվել է 45,6 մետրի և այն ստացել է ներկայիս բարձրությունը։ Աշտարակի տանիք կարելի է բարձրանալ սանդուղքով, որն ունի 215 աստիճան[2]։

Հասակով Հերման
Տեսակdefensive tower?
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրՎանալին
Մասն էՏոոմպեա ամրոց
ՍեփականատերMinistry of the Interior?[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Հասակով Հերման աշտարակը տեղակայված է Էստոնիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ աշտարակի վրա տեղադրված դրոշն ունի ծովի մակարդակից 95 մ բարձրություն[2] և համարվում է Էստոնիայի խորհրդանիշերից մեկը։

Ամեն օր՝ արևածագին (առավոտյան ժամը 7-ից ոչ շուտ), Հասակով Հերման աշտարակի վրա տեղադրված Էստոնիայի դրոշը, որն ունի 191 սմ × 300 սմ չափեր, օրհներգի հնչյունների ներքո բարձրացվում է և իջեցվում է արևամուտին (երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ)։ Դրոշի իջնելու ժամանակ կարելի է լսել «Իմ հայրենիք, իմ սեր» երգը (երաժշտության հեղինակ՝ Գուստավ Էռնեսաքս, տեքստը՝ Լիդիա Կոյդուլայի

Սովորական օրերին աշտարակը փակ է այցելությունների համար։ Բացառություն են կազմում բաց դռների օրերը, որոնք կազմակերպվում են Էստոնիայի պետական դրոշի օրը։ Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ աշտարակի գագաթը[3]։ Դրանից բացի, աշտարակի ներսում կարելի է հայտնվել Էստոնիայի խորհրդարանում կատարվող էքսկուրսիայի ընթացքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Раадик Э. Замок Тоомпеа / Эльмо Раадик; Пер. с эст. — Таллин: Ээсти раамат, 1973. — 32 с. — (Достопримечательности Таллина). — 20 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել