Հաշվապահների միջազգային ֆեդերացիա

Հաշվապահների միջազգային ֆեդերացիա (ՀՄՖ) (անգլ.՝ International Federation of Accountants (IFAC)), հաշվապահների համաշխարհային կազմակերպություն, հիմնադրվել է 1977 թվականին։ Այն ունի 175 անդամ` 130 երկրներից և իրավասություններից, միավորում է ավելի քան 2,5 միլիոն հաշվապահների՝ զբաղված հասարակական պրակտիկայով, արդյունաբերությամբ, առևտրով, կառավարմամբ և ակադեմիայի ոլորտներում։ ՀՄՖ-ում ընդգրկված խորհուրդների միջոցով կազմակերպությունը սահմանում է էթիկայի, աուդիտի, կրթության և հանրային հատվածի հաշվապահության միջազգային ստանդարտներ։

Կազմ խմբագրել

Ստանդարտի կոմիտեներ (խորհուրդներ) խմբագրել

  • Հաշվապահական ոլորտի կրթության միջազգային ստանդարտների խորհուրդ (IAESB)
  • Աուդիտի և տեղեկատվության վավերականության հաստատման միջազգային ստանդարտների խորհուրդ (IAASB)
  • Հաշվապահների համար միջազգային էթիկական ստանդարտների խորհուրդ (IESBA)
  • Ֆինանսական հաշվառման և պետական ոլորտում հաշվետվությունների միջազգային ստանդարտների խորհուրդ (IPSASB)

Հանձնաժողովներ խմբագրել

  • Համապատասխանության հարցերով խորհրդատվական խումբ (CAP)
  • Զարգացող ազգերի հարցերով հանձնաժողով
  • Առաջադրումների թեկնածության հանձնաժողով
  • Բիզնեսով զբաղվող պրոֆեսիոնալ հաշվապահների հանձնաժողով
  • Փոքր և միջին բիզնեսի պրակտիկայի հանձնաժողով
  • Անդրազգային աուդիտորների հանձնաժողով

Ղեկավար խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել