Հաշմանդամություն և կլիմայի փոփոխություն

Հաշմանդամություն և կլիմայի փոփոխություն (անգլ.՝ Disability and climate change), Կլիմայի փոփոխությունն անհամաչափ ազդեցություն է գործում հաշմանդամություն ունեցող անձանց վրա և՛ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն։ Հաշմանդամություն ունեցող անձինք, ամենայն հավանականությամբ, կլիմայի փոփոխության ավելի մեծ ազդեցություն են զգում, քան հաշմանդամություն չունեցող անձինք։ Բացի սրանից ու այն փաստից, որ հաշմանդամները կազմում են համաշխարհային բնակչության ավելի քան 15% -ը, նրանք ունեցել են նվազագույն ներդրում և ներգրավվածություն կլիմայի փոփոխությանն ուղղված արձագանքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացում[1]։ Հաշմանդամություն ունեցող անձանց վրա, ամենայն հավանականությամբ, բացասաբար է անդրադառնում արտակարգ իրավիճակների ցանկացած դրսևորում, լինի դա ջրհեղեղի կամ տորնադոյի նման անհապաղ արտակարգ իրավիճակ, թե ծովի մակարդակի բարձրացման նման աստիճանական արտակարգ իրավիճակ, որը պայմանավորված է արտակարգ իրավիճակների ռեսուրսների հասանելիության բացակայությամբ ու սահմանափակ շարժունակությամբ պարտադրված դժվարություններով։ Հաշմանդամություն ունեցող անձինք նաև կլիմայի փոփոխության ավելի բացասական ազդեցությունն են կրում, քանի որ անհամաչափ քանակով հաշմանդամներ ապրում են աղքատության մեջ, իսկ աղքատության մեջ ապրող մարդիկ կլիմայի փոփոխության հետևանքով ավելի շատ են վտանգված[2]։

Հաշմանդամ Բուլականից

Ավելացված ռիսկերի ճանաչում խմբագրել

Կլիմայի փոփոխության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց մեծ ռիսկերը լայնորեն չեն ճանաչվել։ Օրինակ՝ Հազարամյակի զարգացման նպատակներում չեն նշվել հաշմանդամության և կլիմայի փոփոխության փոխհարաբերությունները։ Սակայն մի քանի միջազգային պայմանագրեր և փաստաթղթեր, ինչպիսիք են՝ 2010 թվականին Կանկունի համաձայնագիրը, 2013 թվականի Կորուստի և վնասի Վարշավայի միջազգային մեխանիզմը և կլիմայի փոփոխության մասին Փարիզի 2015 թվականի համաձայնագրի նախաբանը, մանրամասն նկարագրում են այդ հարաբերությունները[1]։ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի գրասենյակի (OHCHR) կողմից կլիմայի ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունն ապահովելու համար ձեռնարկված մեկ այլ քայլ է նրա նոր զեկույցը, որն ընդգծում է դեպքերը և հետագա թարմացումները[3]։

Աղետների ռիսկերի կառավարման և կլիմայի հետ կապված որոշումների կայացման ռազմավարության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցչական կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը, ներառումը և ղեկավարումը տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում մարդու իրավունքների և նրանց կարիքների լուծմանն ուղղված մոտեցում է[4]։

Հաշմանդամության և կլիմայի փոփոխության գլոբալ շրջանակներ խմբագրել

Գոյություն ունեն մի շարք շրջանակներ և քաղաքականություններ, որոնք կարևորում են կառավարությունների կողմից մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման օգտագործումը կլիմայի քաղաքականության և ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ արդարության ապահովման համար[5]։

 
Հաշմանդամություն-առողջություն-կլիմայի փոփոխություն

Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին խմբագրել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և դրա կամընտիր արձանագրությունը (A/RES/61/106) ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում և ստորագրության համար բացվել է 2007 թվականի մարտի 30-ին։ Այն ունեցել է Կոնվենցիան ստորագրած 82 երկիր, Կամընտիր Արձանագրության 44 ստորագրողներ ու Կոնվենցիայի 1 վավերացում։ Այն 21-րդ դարի մարդու իրավունքների առաջին համապարփակ պայմանագիրն է և մարդու իրավունքների առաջին կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների կողմից[6]։ Երբ խոսքը վերաբերում է UNCRPD- ի իրականացմանը, Եվրամիությունը դրա կիրառությունն ապահովելու համար շրջանակ է մշակել։ ԵՄ-ից պահանջվում է հիմք ունենալ ԵՄ իրավասության ներքո գտնվող հարցերում UNCRPD խթանելու, պաշտպանելու և իրականացնելու համար։ Շրջանակը գործարկվել է 2013 թվականին և յան լրացվում է դիտարկման ազգային մեխանիզմներով։ 2015 թվականի վերջից ի վեր Եվրահանձնաժողովն այլևս ակտիվ չէ ԵՄ շրջանակներում, բայց շարունակում է համակարգել UNCRPD- ի իրականացումը[7]։ Բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պարբերաբար զեկուցումներ ներկայացնել Կոմիտեին, թե ինչպես են իրականացվում իրավունքները։ Պետությունները պետք է նախնական զեկուցեն Կոնվենցիան ընդունելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետև՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Կոմիտեն ուսումնասիրում է յուրաքանչյուր զեկույցը և զեկույցի վերաբերյալ տալիս է այնպիսի առաջարկություններ և ընդհանուր առաջարկներ, որոնք կարող է նպատակահարմար համարել և դրանք փոխանցում է շահագրգիռ մասնակից պետությանը[8]։

ՄԱԿ-ի հաշմանդամության ներառման ռազմավարություն (UNDIS) խմբագրել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերությունը կարող է աջակցել Անաշխատունակության ներառման վերաբերյալ ՄԱԿ-ի համատեղ աշխատանքին[9]։ UNDIS- ը գործում է որպես չափանիշ` հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսֆորմատիվ փոփոխության հասնելու ճանապարհին, այն իրենից ներկայացնում է քաղաքականություն և հաշվետվողականության շրջանակ[10]։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գործարկել է UNDIS- ը` հաշմանդամության ներառումը ՄԱԿ-ի աշխատանքի բոլոր ոլորտների առաջնագիծ բերելու համար ամբողջ աշխարհում[11]։ ՄԱԿ-ի «Հաշմանդամության ներառման ռազմավարությունը» հիմք է տալիս կայունության և տրանսֆորմացիոն առաջընթացի հաշմանդամության ներառման ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության բոլոր հիմնասյուների միջոցով. խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ և զարգացում։ Ռազմավարությունը հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի համակարգին աջակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և մարդու իրավունքների այլ միջազգային փաստաթղթերի իրականացմանը, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների, մարդկության օրակարգի և աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակի իրագործմանը[12]։

IASC ուղեցույցներ ներառական մարդասիրական գործողությունների վերաբերյալ խմբագրել

Ներառումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ իմաստալից մասնակցում են և երբ հաշմանդամության հետ կապված խնդիրները լուծվում են` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի[13]։ IASC ուղեցույցները սահմանում են էական գործողությունները, որոնք մարդասիրական ղեկավարները պետք է ձեռնարկեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն ու իրավունքներն արդյունավետորեն հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար[14]։

Կլիմայի փոփոխության ազդեցություն հաշմանդամություն ունեցող անձանց վրա խմբագրել

 
Հաշմանդամություն ունեցող անձը անցնում է Գանգես գետը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ ներկայացնում են լայն և բազմազան համայնքներ։ Դրա համար, երբ խոսում են իրենց կարիքների մասին, նրանք տարբերվում են՝ ելնելով անհատական իրավիճակներից։ Այնուամենայնիվ, ռիսկը կապված է կլիմայի փոփոխության հետ․ դրա հետ կապված առողջապահական ազդեցությունները կարող են ավելի շատ ազդել հաշմանդամություն ունեցող անձանց վրա, քան մյուսների` նրանց խոցելի կարգավիճակի պատճառով։ Սահմանափակ եկամուտ ունեցող անձինք կարող են բախվել այն փաստի հետ, որ ջերմային ալիքների ժամանակ չեն կարող իրենց թույլ տալ տանն օդորակիչ ունենալ, ինչը մեծացնում է նրանց վրա ջերմային հարվածի ազդեցությունը[15]։ Բարձրացված ջերմաստիճանը ավելի մեծ ռիսկեր է պարունակում հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ շատ հաշմանդամություններ ազդում են մարմնի ջերմաստիճանը կարգավորելու մարդու ունակության վրա, այսպիսով՝ տնտեսական անհավասարության և հաշմանդամության համատեղ ազդեցությունը մեծացնում է հաշմանդամների խոցելիությունը[16][17]։

Հաշմանդամության և զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի առաջատար զեկույցը բացահայտել է, որ հաշմանդամ երիտասարդներն ունեն լրացուցիչ մարտահրավերներ, որոնք վերաբերում են բարձրագույն կրթություն ստանալու նրանց հիմնական իրավունքներին, ինչպես դա տեղի է ունենում պակաս զարգացած երկրներում, որտեղ հասարակ մարդկանց կրթությունը բացակայում է[18]։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են համաշխարհային բնակչության մոտավորապես 15 տոկոսը։ Այնուամենայնիվ, խտրականության, մարգինալացման և այլ սոցիալական և տնտեսական գործոններ ազդում են այն աստիճանի ինտենսիվության վրա, որով կլիմայի փոփոխությունն ազդում է հաշմանդամություն ունեցող անձանց վրա[3]։

Կլիմայի փոփոխության հետ կապված թերություններ խմբագրել

 
Վիետնամում հաշմանդամություն ունեցող անձանց ընկերությունում աշխատող կին

Աղքատություն խմբագրել

Հաշմանդամները անհամամասնորեն ներկայացված են ամենաաղքատ համայնքներում և մեծ տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր։ Որպես այդպիսիք հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հավանական է, որ ազդվեն աղքատ համայնքների առջև ծառացած նույն մարտահրավերներից։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ երկու անգամ ավելի աղքատ են լինում, քան դրանով չտառապողները[3]։ Կլիմայի փոփոխության հետ մեկտեղ ցածր բերքատվությունն ու երաշտը դառնում են ավելի տարածված՝ ավելի աղքատ համայնքները թողնելով առանց պարենային անվտանգության։ Ջրի պակասն ավելի սուր են զգում աղքատ թաղամասերը․ խնդիր, որը միայն ավելի պարզ կդառնա կլիմայի փոփոխության վատթարացմանը զուգահեռ։ Քանի որ բնապահպանական աղետների պատճառով կորչում են աշխատանքային հնարավորությունները, հաշմանդամություն ունեցող մարդիկ, ամենայն հավանականությամբ, առաջինն են կորցնում աշխատանքը կամ գյուղատնտեսական նշանակության հողերը[2]։

Առողջություն խմբագրել

 
Փոխգնդապետ Ռադերֆորդը շրջում է հաշմանդամություն ունեցող անձանց պատվաստումների տարածքում

Կլիմայի փոփոխության արդյունքներն ավելի շատ առողջապահական անհավասարություններ են պատճառում հաշմանդամություն ունեցող անձանց[19]։ Հաշմանդամություն ունեցող շատ անձինք կախված են օժանդակ սարքերից, որոնք բարելավում են նրանց ֆիզիկական գործառույթները և շարժունակությունը։ Աղետի վտանգի դեպքում օժանդակ սարքերն անհասանելի են, քանի որ դրանք կամ կորչում են, կամ վնասվում։ Սա նրանց թողնում է առանց հարմարվողական աջակցության՝ գոյատևելու համար[20]։

Նույնիսկ առանց կլիմայի փոփոխության ազդեցության, սոցիալական խարանի, մեկուսացման, աղքատության, խտրական քաղաքականության և հատուկ հաշմանդամության համար առողջապահական ծրագրերի բացակայության պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք առողջության խնամքի պակաս հավասար հասանելիություն ունեն, քան հաշմանդամություն չունեցողները։ Երբ կլիմայի փոփոխության հետ կապված սթրեսները նվազեցնում են առողջապահական համակարգերի արդյունավետությունը, այս անհավասարությունները խորանում են։ Սոցիալական ծառայությունների և այլ կարևոր ծառայությունների խափանումները կարող են հատկապես վնասակար լինել, քանի որ հաշմանդամները հաճախ ապավինում են այս ծառայությունների կանոնավոր և հուսալի հասանելիությանը[2]։

Կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած աղետների ժամանակ հաշմանդամություն ունեցող մարդկանց մեկ այլ մարտահրավեր է օժանդակ սարքավորումների կորուստը, որոնք օգնում են նրանց բարձրացնել շարժունակությունը կամ տեսողության ու լսողության հնարավորությունը։ Դրանք կարող են ներառել անվասայլակներ, լսողական սարքեր և այլն։ Աղետի ժամանակ, հավանաբար, այդ սարքերը կկորչեն կամ ոչնչացվեն։ Ավելին, երբ օգնություն է ցուցաբերվում բնական աղետներից տուժած տարածքներին, այս տեսակի իրերը հազվադեպ են տրամադրվում, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք երկար ժամանակով մնում են առանց դրանց[2]։ Բարձրացված ջերմաստիճանը ավելի մեծ ռիսկեր է պարունակում հաշմանդամ մարդկանց համար, քանի որ շատ հաշմանդամություններ ազդում են մարդու ջերմաստիճանը կարգավորելու ունակության վրա[16][17]։ Կլիմայի փոփոխությունը հատուկ ռիսկեր է պարունակում նաև շնչառական խանգարումներ ունեցող անձանց համար, քանի որ տաքացնող կլիման կարող է շատացնել տրոպոսֆերային օզոնը և ծաղկափոշին[21]։

 
Հաշմանդամություն ունեցող անձանց օր

Շարժունություն խմբագրել

Քանի որ հաշմանդամները ֆիզիկապես ավելի քիչ շարժունակ են, նրանք նաև ունենում են շարժունության հետ կապված այլ դժվարություններ։ Հաշմանդամները հաճախ ավելի շատ են դժվարանում միջազգային ճանապարհորդություններ կատարել, չնայած որ տեխնիկապես ունեն միջազգային շարժունության իրավունք։ Դա սովորաբար տեղի է ունենում այն պատճառով, որ երկրները մերժում են հաշմանդամ միգրանտների մուտքը՝ նրանց բեռ համարելով իրենց երկրի համար[1]։

Կլիմայի փոփոխության շարժառիթներով պայմանավորված միգրացիայի ավելի մեծ համապատկերում միջազգային միգրացիան համեմատաբար աննշան դեր է խաղում, իսկ ներքին միգրացիան կազմում է դրա հիմնական մասը։ Դժբախտաբար, եղել են նվազագույն հետազոտություններ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ներքին միգրացիային ներգրավելու վերաբերյալ, և միգրացիայի այս ձևի հետևանքները հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարվողականության վրա անհայտ են[1]։

Խոցելիության ու հարմարվելու կարողության ճանաչում խմբագրել

Կլիմայի փոփոխության համատեքստում արտակարգ իրավիճակը հաշմանդամություն ունեցող անձանց իրենց խոցելիության պատճառով դնում է ավելի մեծ ռիսկի տակ։ Հաշմանդամության և արտակարգ իրավիճակների ռիսկերի կառավարման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված ուղեցույցում նկարագրված են արտակարգ ժամանակահատվածում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած մի շարք լրացուցիչ մարտահրավերներ[22]։

Վճռական գործոններն են ձևավորում անհատների դիմադրողականությունն ու հարմարվողականությունն իրենց համայնքներում։ Այդպիսի գործոններն են բնական, մարդկային, սոցիալական, ֆիզիկական և ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն և վերահսկողությունը[23]։ Հաշմանդամություն ունեցող անձինք տառապում են տարբեր տեսակի խոցելիությունից. վատ կրթություն, եկամտի պակաս, սոցիալական մեկուսացում և որոշումներ կայացնող մարմիններում սահմանափակ ներգրավվածություն[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bell, Sarah (2019 թ․ օգոստոսի 26). «Seeking a disability lens within climate change migration discourses, policies and practices». Disability and Society. 35: 682–687 – via Taylor and Francis Online.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Report of the Office of the United Nations High Commissioner for Human Rights (2020 թ․ ապրիլի 22). «Analytical study on the promotion and protection of the rights of persons with disabilities in the context of climate change». Annual report of the United Nations High Commissioner for Human Rights and reports of the Office of the High Commissioner and the Secretary-General. 44 – via UNDOCS.
  3. 3,0 3,1 3,2 «People with Disabilities Needed in Fight Against Climate Change». Human Rights Watch (անգլերեն). 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  4. «The impact of climate change on the rights of persons with disabilities».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Disability and climate change report – it's time to act». CBM Global (ավստրալիական անգլերեն). 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD) | United Nations Enable». www.un.org (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 14. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  7. «United Nations Convention on the Rights of Persons with Disabilities - Employment, Social Affairs & Inclusion - European Commission». ec.europa.eu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  8. «The UN Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD)». International Disability Alliance (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  9. «The New UN Disability Inclusion Strategy». UNDP (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  10. ITU (2020 թ․ հուլիսի 27). «Why the new UN Disability Inclusion Strategy is an opportunity for ITU». ITU News (english). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Implementing the UN Disability Inclusion Strategy». www.who.int (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  12. «UN Disability Inclusion Strategy». www.un.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  13. «HumanitarianResponse». www.humanitarianresponse.info. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  14. «IASC Guidelines, Inclusion of Persons with Disabilities in Humanitarian Action, 2019 | IASC». interagencystandingcommittee.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  15. «Home». Program on Reproductive Health and the Environment (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 «Body Temperature Regulation Problems». HealthHearty. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  17. 17,0 17,1 Harrington, Samantha. «How extreme weather threatens people with disabilities». Yale Climate Connections. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  18. «Disability Inclusive Climate Action». International Disability Alliance (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  19. «IASC Guidelines, Inclusion of Persons with Disabilities in Humanitarian Action, July 2019 - World». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  20. «eSubscription to United Nations Documents». undocs.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  21. «Climate and Health Concerns for Asthma and Allergies». Asthma and Allergies Foundation of America. Asthma and Allergies Foundation of America. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  22. «Disability and climate change: How climate-related hazards increase vulnerabilities among the most at risk populations and the necessary convergence of inclusive DRR and CCA (2018) - World». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  23. 1295381. «CARE's Climate Vulnerability and Capacity Analysis (CVCA) handbook». Issuu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  24. «Disability and climate change : understanding vulnerability and building resilience in a changing world». Source (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 10. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.