Հանրի Հերո (Հրանտ Վահանի Թեքեյան) (ապրիլի 18, 1894(1894-04-18)[1][2], Մարսել - մարտի 10, 1981(1981-03-10), Փարիզ), հայ գեղանկարիչ։

Հանրի Հերո
Ի ծնեՀրանտ Վահանի Թեքեյան
Ծնվել էապրիլի 18, 1894(1894-04-18)[1][2]
ԾննդավայրՄարսել
Վախճանվել էմարտի 10, 1981(1981-03-10) (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Հաճախել է Մարսելի Թ. Բերանժիեի արվեստանոցը։ 1935 թվականին հիմնել է «Նկարչություն և պոեզիա» խմբակցությունը, այնուհետև՝ «Նոր սերունդ» խմբակցությունը, 1949 թվականին՝ «Օնիրիստ» խմբավորումը։ 1933 թվականին հաստատվել է Փարիզում։

Հանրի Հերոն պատկերել է հրեշտակակերպ պատկերներ ու աղջիկներ։ Նրա գեղագիտական կարգախոսն է եղել անդրադարձ ավանդույթներին ու բնությանը։ Գործերից պահվում են Փարիզի արդի արվեստների, Մարսելի, Ռեննի, Ալժիրի, Բելֆորի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Անհատական ցուցահանդեսներ Փարիզում, 1933, 1944, 1952
  • Մարսել, 1941
  • «Ժամանակակից ռոմանտիզմը» ցուցահանդես, արիզի Կլեբեր սրահ, 1949

Ստեղծագործություններ խմբագրել

  • Հրեշտակը ծաղիկների հետ, 1934
  • Իշխան՝ առանց դղյակի, 1970
  • Կնոջ դիմանկար[4]
  • Կնոջ գլուխ[5]
  • Օձեր հմայող կինը[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. «Ով, ով է» հանրագիտարան, հատոր առաջին, 2005.
  4. «Կնոջ դիմանկար», ՀԱՊ
  5. «Կնոջ գլուխ», ՀԱՊ
  6. «Օձեր հմայող կինը», ՀԱՊ