Էվոկաբանկ

Հայկական բանկ

Էվոկաբանկը Հայաստանի թվային բանկերից մեկն է։ Բանկի գլխամասը գտնվում է Երևան քաղաքում։ Բանկը հիմնադրվել է 1990թ.։

Էվոկաբանկ
ՏեսակԲանկ
Ընկերության տեսակՓԲԸ
Հիմնադրված է1990
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքԿարեն Եղիազարյան (Վարչության նախագահ)
ԱրդյունաբերությունՖինանսներ
ԾառայություններՀաշիվների բացում և սպասարկում, Վարկեր, Ավանդներ, Վճարային քարտեր, Փոխանցումներ, Վճարային համակարգեր, Անհատական պահատուփեր, Ներդրումային ծառայություններ, Հեռակառավարում
Աշխատողների թիվ450
Կայքevoca.am

17.01.2023թ. դրությամբ Մարետա Գևորկյանը հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցը եւ տիրապետում է հասարակ անվանական բաժնետոմսերի 100%-ին, ինչպես նաև՝ 2016թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 100%-ին եւ 2020թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 99.9%-ին և 2022թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 100%-ին։ Բանկն անուղղակի նշանակալից մասնակից չունի։

Դեպի նոր իրականություն
Evocabank-ի Գխամասային գրասենյակը ներսից։

Էվոկաբանկն ունի 14 մասնաճյուղ՝ Երեւան, Աբովյան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Բանկի մասնաճյուղերում առկա են նորագույն սարքավորումներ, հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ։

Բանկի պատմությունը

խմբագրել

1990: Բանկը հիմնադրվել է։

2000: Անդամակցել է S.W.I.F.T. միջազգային փոխանցումների համակարգին։

2005: Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ։

2006: Ստացել է «MasterCard Europe» վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ։ Սկսել է թողարկել «Maestro», «MasterCard Standard», «MasterCard Gold», «MasterCard Business» տիպի պլաստիկ քարտեր։

2008: Առաջին անգամ Հայաստանում` Բանկը թողարկել և Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր։

2012: «Global Finance» ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում։

2017: Բանկը վերանվանվել է Evocabank՝ փոխելով իր ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ անցնելով mobile-first ֆորմատի։ Անդամակցել է VISA վճարային համակարգին։ Ներկայացրել է SingleTOUCH օնլայն վարկատեսակը։ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

2018: Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։ Ներկայացվել է Shopping Card քարտը։ Կազմակերպվել է տոնական բացօթյա համերգ։

2019: Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ։ Ներկայացվել է Visa Infinite քարտը։ Բանկը դարձել է Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման գլխավոր հովանավոր։ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

2020: Evocabank-ը յուրահատուկ կերպով նշել է իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելով լուսային 300 դրոնների շոու։ 4-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

2021: Evocabank-ի նոր, կրեատիվ լուծումներով կայքը Awwwards թիմի կողմից արժանացել է 2 մրցանակի։ Բանկը ներկայացրել է իր Evoca Gift Card-ը։ Բանկը 2 փուլով թողարկել է պարտատոմսեր, այդ թվում՝ online տարբերակով։ Բանկը սկսել է նոր համագործակցություն Արմենիան Լիզինգ Քամփնի-ի հետ։

2022: Evocabank-ը համալրել է կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով։ Թողարկել է պարտատոմսեր։ Բանկը ներկայացրել է իր նոր Visa Vision քարտը։ ՀայՓոստի հետ սկսել է համագործակցություն՝ հարմարավետ և հասանելի ֆինտեխ ծառայությունների գծով։ Գործարկել է Evoca mobile POS-ը։ Visa International-ի կողմից ստացել է նոր մրցանակ՝ Strong Visa Premium Issuance. Global Finance ամսագրի կողմից 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

2023: Evocabank-ը թողարկել է նոր, գերժամանակակից EvocaTOUCH 2 և EvocaINVEST հավելվածները։ Գործընկերներին է ներկայացրել Evoca Digital քարտը, Action օնլայն վարկը, Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգը։ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից Բանկն արժանացել է 4 մրցանակի՝ Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում, Լավագույն սպառողական մոբայլ բանկային հավելվածը Հայաստանում, Լավագույն կորպորատիվ թվային բանկը Հայաստանում և Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում։

Մասնաճյուղեր

խմբագրել

Երևան, ՀՀ

  • Գլխամասային գրասենյակ, Հանրապետության 44/2
  • Պարոնյան մասնաճյուղ, Պարոնյան 15/3
  • Արաբկիր մասնաճյուղ, Կասյան 5
  • Թումանյան մասնաճյուղ, Թումանյան 15
  • Ազատության մասնաճյուղ, Ազատության 12
  • Գարեգին Նժդեհ մասնաճյուղ, Գարեգին Նժդեհ 9/45
  • Դավթաշեն մասնաճյուղ, Տրգրան Պետրոսյան 32/8
  • Էրեբունի մասնաճյուղ, Գաջեգործների 76
  • Կիևյան մասնաճյուղ, Կիևյան 11ա
  • Մալաթիա մասնաճյուղ, Անդրանիկի 134/8
  • Նոր Նորք մասնաճյուղ, Գայի պողոտա 14/9

Աբովյան, ՀՀ

  • Կոտայք մասնաճյուղ, Օգոստոսի 23 1/2

Գյումրի, ՀՀ

  • Գյումրի մասնաճյուղ, Ռուսթավելի 63/1

Վանաձոր, ՀՀ

  • Վանաձոր մասնաճյուղ, Գր. Լուսավորիչի 34