Հանս (Դիսնեյ)
Հանս, «Սառցե սիրտը» մուլտֆիլմի գլխավոր անտագոնիստ։
Նկարագրություն
խմբագրելՀանսը քամելեոն է, որը հարմարվում է մարդկանց ցանկացած միջավայրի, որպեսզի բավարարի մյուս հերոսներին - անիմատոր Հանս Լինո դի Սալվո
|
Ի տարբերություն դիսնեյյան բոլոր չարագործների՝ Հանսը մոլորության է տանում ոչ միայն մուլտֆիլմի հերոսներին, այլև հանդիսատեսին, իսկ իր իսկական պատկերը ցույց է տալիս ֆիլմի ավարտից քիչ առաջ։ Այն, որ Հանսը բացասական կերպար է, չի կարելի ասել ինչպես նրա արտաքինի, այնպես էլ պահվածքի մասին։ Իսկ Վարավսկիի դուքսն ի սկզբանե իրեն դրսևորել է որպես բացասական կերպար, բայց նա երկրորդական անտագոնիստ էր։ Այս ամենը Հանսին դարձնում է ամենավտանգավոր չարագործներից մեկը։ Հանսի կերպարը հիմնված է «Ձյունե թագուհին» հեքիաթի կախարդական հայելու վրա։ Շփվելով որևէ մեկի հետ` Հանսը դառնում է նրա նման։ Բացի այդ, Աննան նրան ասում է, որ միայն ինքն ունի սառը սիրտ, դա հղում է կախարդական հայելու ազդեցությանը, որի մասնիկները ընկել են մարդկանց աչքերի և սրտի մեջ՝ դարձնելով նրանց անմահ։ Ռեժիսոր Ջենիֆեր Լին հաստատել է այդ փաստը[1]։
Փաստեր
խմբագրել- Հնարավոր է, որ Հանսի նախատիպը նույնպես ծառայել է որպես Ժերոմ Բոնապարտ[2]։
- Ըստ Ջենիֆեր Լիի` նրա ազգանունը Վեստերգուարդ է։ Փորագրված բեմի մեջ հիշատակվում է ծովակալ Վեստերգուարդը, որը շատ նման էր Հանսին։
- Հանսը զարմանալիորեն նման է Ֆրեդերիկ 4-րդին, երկուսն էլ ծնվել են Սկանդինավիայում, արտաքին տեսքով նման են և հիմնական եղանակով փորձում են զավթել իշխանությունը։
- Անիմատոր Հիրում Օսմոնդը պատմել է, որ «Սա իմ սերն է» երգի ժամանակ ջրվեժի բեմի մոտ Հանսը մի ակնթարթում բարձրացրել է ձեռքը և աչքերը փակել։ Դա անիմատորի հորեղբոր՝ երգիչ Դոննի Օսմոնդի պարոդիան էր[3]։
- Հանսը հանդիպում է նաև «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմում` որպես մի արձան, որի վրա փորձարկվել է «Բայմաքսի» զենքը։
Մի անգամ հեքիաթում
խմբագրելՀանսը հայտնվել է «Մի անգամ հեքիաթում» սերիալի չորրորդ եթերաշրջանում, որտեղ խաղացել է չարագործի դեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Scriptnotes, 128: Frozen with Jennifer Lee | A ton of useful information about screenwriting from screenwriter John August
- ↑ Hans — DisneyWiki
- ↑ McDaniel, Matt (2014 թ․ մարտի 18). «'Frozen' Secret Reference (With a Famous Family Connection) Revealed». Yahoo! Movies. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս (Դիսնեյ)» հոդվածին։ |