Հանս Յանուշկևիչ (գերմ.՝ Hans von Januszkiewicz, հունվարի 17, 1855(1855-01-17), Շեցին, Պրուսիայի թագավորություն - մարտի 3, 1937(1937-03-03), Franzburg, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա), գերմանացի գրող, դրամատուրգ և թատերական քննադատ[1]։

Հանս Յանուշկևիչ
Ծնվել էհունվարի 17, 1855(1855-01-17)
ԾննդավայրՇեցին, Պրուսիայի թագավորություն
Մահացել էմարտի 3, 1937(1937-03-03) (82 տարեկան)
Մահվան վայրFranzburg, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունգրող

ԿենսագրությունԽմբագրել

Ազգությամբ լեհ է։ Իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է «Հանս ֆոն Ռեյնֆիս» կեղծանվամբ։

Գրել է շատ կատակերգություններ և այլ ստեղծագործություններ.

  • «Die Schattenkönigin» (1880 թվական)
  • «Marotten» (1880 թվական),
  • «Dramatisches Allerlei» (1880 թվական),
  • «Kombinationen. Lust. Theaterklatsch. Marotten» (1881 թվական),
  • «Fromme Lügen» (1892 թվական),
  • «Der neue Herr» (1894 թվական),
  • «Eifersucht» (1894 թվական),
  • «Kampf» (1903 թվական) և այլն։

Ավելի ուշ գրված հայտնի ստեղծագործություններից են.

  • «Der Dorf-Daniel» վեպը (1911 թվական),
  • «Die Rose von Gravelotte (Rose-Marie): historisch-romantisches Schauspiel in zwei Abteilungen und vier Aufzügen» պատմական-ռոմանտիկ նովելը (1918 թվական)։

Նրա` հինգ գործողությամբ «Die Sitte» պիեսը դեռ բեմադրվում է գերմանական թատրոնների բեմերում[2]։

1896 թվականին եղել է «Deutche Drama» հրատարակության գխավոր խմբագիրը[3]։

1897-1898 թվականներին Ռիխարդ Վերդեի հետ միասին հրապարակել է Բեռլինի մտավոր կյանքի «Das Geistige Berlin; eine Encyklopaedie des geistigen Lebens Berlins» հանրագիտարանը[4], նրանք համատեղ հրատարակել են նաև մի շարք կենսագրական աշխատանքներ, որոնց շարքում են` «Leben und Wirken der Architekten, Bildhauer, Bühnenkünstler, Journalisten, Maler, Musiker, Schriftsteller, Zeichner»։

ԾանոթագրություններԽմբագրել