Հանս Բայմլեր
Հանս Բայմլեր (նաև Բեյմլեր, գերմ.՝ Hans Beimler, հուլիսի 2, 1895[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն - դեկտեմբերի 1, 1936[3][1][2], Մադրիդ, Իսպանիա), գերմանացի կոմունիստ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասնակից։
Հանս Բայմլեր | |
---|---|
գերմ.՝ Hans Beimler | |
հուլիսի 2, 1895[1][2] - դեկտեմբերի 1, 1936[3][1][2] (41 տարեկան) | |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Montjuïc Cemetery |
Քաղաքացիություն | Վայմարյան Հանրապետություն |
Զորատեսակ | Ինտերնացիոնալ բրիգադներ |
Մարտեր/ պատերազմներ | Բավարական Խորհրդային Հանրապետություն[4], Առաջին համաշխարհային պատերազմ և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մյունխենում, մասնագիտությամբ խառատ էր, 1913 թվականից եղել է մետաղագործների արհմիության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1918 թվականին մտել է Սպարտակ միության մեջ։ Ստեղծման պահից` 1918 թվականից, եղել է Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1919 թվականին մասնակցել է Բավարական խորհրդային հանրապետության պաշտպանությանը, որի համար դատապարտվել է 2 տարվա ամրոցային ազատազրկման։ 1925-1928 թվականներին եղել է ԳԿԿ Հարավային Բավարիայի օկրուգային կոմիտեի քարտուղար, 1928-1932 թվականներին ԳԿԿ Աուգսբուրգի շրջանային կոմիտեի քարտուղար, 1932 թվականին նորից ԳԿԿ Հարավային Բավարիայի օկրուգային կոմիտեի քարտուղարն էր, 1936 թվականից ԳԿԿ կենտրոնական Կոմիտեի անդամ։ Ընտրվում է բավարական լանդթագի պատգամավոր, իսկ 1932 թվականին ռեյխստագի պատգամավոր։ Նացիստների իշխանության գալուց հետո գտնվում էր անլեգալ դրության մեջ, 1933 թվականի ապրիլին ձերբակալվում և ուղարկվում է Դախաու համակենտրոնացման ճամբար։ 1933 թվականի մայիսին փախչում է համակենտրոնացման ճամբարից և արտագաղթում Չեխոսլովակիա։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո 1936 թվականին Իսպանիայի հանրապետական կառավարությանը օգնելու նպատակով մասնակցում է գերմանական հակաֆաշիստական ջոկատների կազմավորմանը, դառնալով Իսպանիայի հանրապետական բանակի 11-րդ ինտերբրիգադի, Է. Թելմանի անվան 3-րդ գումարտակի կոմիսար։ 1936 թվականի դեկտեմբերի 1-ին վախճանվում է Մադրիդի տակ մղվող մարտերի ժամանակ[5]։
Հիշատակ
խմբագրել- Ի պատիվ Գ. Բայմլերի, նրա անվամբ են կոչվում Հենիգսդորֆի լոկոմոտիվաշինական գործարանը, փողոցներ բազմաթիվ քաղաքներում, իսկ 1956 թվականին ԳԴՀ կառավարությունը սահմանում է Բայմլերի անվան մեդալ Իսպանիայի Ինտերնացիոնալ բրիգադների վետերաններին պարգևատրելու համար։ Պարգևատրվածների մեջ էին ապագա քաղաքական գործիչներ Հենրիխ Ռաուն և Ռիխարդ Շտայմերը, որը ըստ ասեկոսեների Բայմլերի մահվան մասնակիցներից էր[6]։
- ԳԴՀ փոստը 1966 թվականին թողարկել է նրա պատկերով դրոշմանիշ։
Հրատարակություն
խմբագրել- Hans Beimler, «Four Weeks in the Hands of Hitler’s Hell-Hounds: the Nazi Murder Camp of Dachau», N.Y., 1933.
- Г.Беймлер. Лагерь смерти Дахау, М., 1933.
Գրականություն
խմբագրել- Helden des Widerstandskampfes gegen Faschismus und Krieg, B., 1952, S. 32-35;
- Erkampft das Menschenrecht. Lebensbilder und letzte Briefe antifaschistischer Widerstandskampfer, B., 1958, S. 59-61.
- Hugh Thomas The Spanish Civil War. — New York: Harper and Row, 1977. — ISBN 0-06-014278-2
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Баймлер Ганс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.merkur.de/lokales/dachau/thomagemeinde-widmet-ihr-neues-stueck-ernst-toller-und-schlacht-um-dachau-mit-aktuellem-bezug-12175548.html
- ↑ Баймлер Ганс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Thomas, 1977, էջ 366, 482, 488
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Բայմլեր» հոդվածին։ |