Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր

Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Day for Cultural Diversity for Dialogue and Development, իսպ.՝ Día Mundial de la Diversidad Cultural para el Diálogo y el Desarrollo, չինարեն՝ 世界文化多样性促进对话和发展日, ֆր.՝ Journée mondiale de la diversité culturelle pour le dialogue et le développement), Միավորված ազգերի կազմակերպության կողմից նշվող միջազգային տոն է՝ բազմազանության խնդիրներին կապված հարցերը խթանելու համար։ Ներկայումս անցկացվում է մայիսի 21-ին[1]։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան այս օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2001 թվականի նոյեմբերի մշակութային բազմազանության մասին Համաշխարհային հռչակագրով[2]։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի 57/249 բանաձևով[3]։

Բազմազանության օրը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր», օգնում է համայնքներին հասկանալու մշակութային բազմազանության արժեքը, հիշեցնում, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար և սովորեցնում, թե ինչպես համատեղ ապրել։ Այս օրը հռչակվել է 2001 թվականին Աֆղանստանում Բուդդայի բամիանական արձանների ոչնչացման առիթով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել