Հաննա Կուջո (ծննդյան անուն՝ Հաննա Դադսոն, անգլ.՝ Hannah Kudjoe, դեկտեմբեր 1918[1], Busua, Արևմտյան շրջան, Գանա[1] - մարտի 9, 1986(1986-03-09)[1]), 1940-1950-ական թվականների Գանայի անկախության ակնառու ակտիվիստ։ Համարվել է շարժման առաջին բարձրապրոֆիլ կին ազգայնականը, եղել է Ժողովրդական կուսակցության համագումարի ազգային քարողչության քարտուղարը։ Եղել է ակտիվ բարեգործ և ջանացել է բարելավել կանանց կենսակերպը Հյուսիսային Գանայում[3]։

Հաննա Կուջո
Hannah Kudjoe
Դիմանկար
Հաննա Կուջոն իր զարմիկի բալիկի հետ
Ծնվել է1918, դեկտեմբեր
ԾննդավայրBusua, Արևմտյան շրջան, Գանա[1]
Մահացել էմարտի 9, 1986
ՔաղաքացիությունԳանա Գանա
ԿրթությունBusua Methodist Primary?
Մասնագիտությունակտիվիստ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններկազմակերպության հիմնադիր
ԿուսակցությունConvention People's Party?[2]

Կենսագրություն խմբագրել

Հաննան ծնվել է Բուսուայում, եղել է ընտանիքի 10 երեխաներից ամենակրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո Տարկվայում աշխատել է որպես դերձակ, որտեղ ամուսնացել է Ջ. Ս. Կուջոյի հետ[4], ով եղել է ոսկու հանքի կառավարիչ[5]։ Ամուսնությունը երկար չի տևել, և Հաննան տեղափոխվել է բնակվելու եղբոր՝ Կ. Դադսոնի հետ, ով եղել է Ոսկե ափի միացյալ համագումարի (UGCC) ակտիվիստ։ Նա տարվեց քաղաքականությամբ, երբ Քվոմե Նքրուման հյուրընկալվեց նրանց տանը 1947 թվականի հունիսին և նրան ոգևորեց և համոզեց քաղաքականության մեջ կանանց դերի կարևորության մասին[3]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Նքրումային հանդիպելուց հետո Կուջոն դարձավ Ոսկե ափի միացյալ համագումարի աջակից։ Երբ 1948 թվականի մարտին «Մեծ վեցնյակի» առաջնորդները ձերբակալվեցին, նա հանգանակությամբ գումար հավաքեց և նրանց ազատության համար քարոզարշավ սկսեց[4]։ Նա ակտիվորեն ընդգրկվեց Ոսկե ափի միացյալ համագումարի Երիտասարդական կազմակերպության կոմիտեում CPP-ի ձևավորման համար[3][6]։ Կուջոն ակտիվորեն ներգրավվեց Դրական գործողությունների արշավում։ Զանգվածային քաղաքացիական անհնազանդությունների այս արշավը հանգեցրեց գաղութային տիրապետության ավարտին։ Արշավի ժամանակ Կուջոն ստացավ CPP աջակցությունը[3], որից հետո դարձավ նրա Ազգային պրոպագանդայի քարտուղարը։ Աչքի էր ընկնում արդյունավետ կազմակերպչական ջիղով, համախմբում էր մարդկանց, այդ թվում կանանց՝ միանալու CPP-ին[6]։

Անկախության ձեռքբերումից հետո, 1957 թվականին Կուջոն հիմնադրեց Համա-աֆրիկյան կանանց միությունը, որը հետագայում դարձավ Գանայի կանանց միություն։ Նա աշխատանքներ տարավ երկրում մանկապարտեզներ ստեղծելու համար, որոնց գործունեության համար ներգրավվեց ուսուցիչների և այլ աշխատակիցների[4]։ Հյուսիսային Գանայում նա հադես եկավ հակա-նուդիստական արշավով [6], որն ներառում էր հագուստի անվճար տրամադրում այլ երկրներից[7]։ Կանանց նա տալիս էր հիգենայի դասեր, սովորեցնում՝ ինչպես ջուր եռացնել երեխաներին լողացնելու համար[6]։ Այս մեծածավալ աշխատանքները նա ձեռնարկեց կառավարությունից անկախ՝ չստանալով կառավարության հավանությունը[3]։ Սովի ժամանակ նա աջակցեց՝ ուտելիքներ բաժանելով և կանանց ոգևորեց զբաղվելու ֆերմերությամբ և աճեցնելու իրենց ուտելիքը[8]։

Մահ խմբագրել

Հաննա Կուջոն մահացել է 1986 թվականի մարտի 9-ին[9]։ 1986 թվականի մայիսի 6-ին տպագրված նրա մահախոսականում ասվում է

  Նա անգին գոհար է, ով իր ներդրումն է ունեցել Գանայի քաղաքական ազատության համար։ Նրանից հետո թողած բացը դժվար է լրացնել։  


Հաննա Կուջոյի թաղման արարողությունը տեղի է ունեցել Աքրայի Կալվարի մեթոդական եկեղեցում 1986 թվականի հուլիսի 6-ին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել