Հանդ (Գյոզալդարայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանդ (այլ կիրառումներ)

Հանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Հանդ գետի ափին և հյուսիսից ու հարավից շրջապատված էր լեռներով։ Հնում գտնվել է Աղձնիք աշխարհի Ազնվաց ձոր գավառում։

Գյուղ
Հանդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԳյոզալդարայի գավառակ
Այլ անվանումներԱնդ, Էնթ, Հանտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն238 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունհանդեցի
Ժամային գոտիUTC+3
Հանդ (Գյոզալդարայի գավառ) (Աշխարհ)##
Հանդ (Գյոզալդարայի գավառ) (Աշխարհ)

Հանդը եղել է հայաբնակ։ 1880-ականներին ուներ 20 տուն, 1909 թվականին ուներ 38 տուն՝ 238 հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս եկեղեցի և ևս մի ավերակ եկեղեցի։

Գյուղն հիմնահատակ ավերվել է, իսկ բնակչությունը թուրքերի կողմից զանգվածաբար կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 347

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 387