Հայ մամուլի օր, նշվում է ամեն տարի (2004 թվականից) հոկտեմբերի 16-ին՝ ի նշանավորումն 1794 թվականի նույն օրը Մադրասում հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի» լույսընծայման (հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանը[1][2]։ Սկզբում տոնը կոչվել է Հայ մամուլի աշխատակցի օր[3] (2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ)[4][5]։

Հայ մամուլի օր

Տեսակտոն
ԱմսաթիվՀոկտեմբերի 6
Տոնվում է Հայաստան
Հաստատված2004

Հայաստանի ժուռնալիստների միությունն Հայ մամուլի օրը հայկական լրատվամիջոցներին շնորհում է «Ազդարար» ամենամյա մրցանակը (սահմանվել է 2004 թվականին)՝ «Լավագույն պարբերական մամուլ», «Լավագույն մարզային մամուլ», «Լավագույն հեռուստաընկերություն», «Լավագույն ռադիոկայան» և «Լավագույն թղթակից» անվանակարգերով[6][7]։

Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ում մամուլի օրը նշվել է մայիսի 5-ին՝ ի նշանավորումն բոլշևիկյան «Պրավդա» թերթի լույսընծայման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այսօր Հայ մամուլի օրն է
  2. «Հայաստանում նշվում է հայ մամուլի օրը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  3. Այսօր Հայ մամուլի օրն էartsakhpress.am
  4. Այսօր հայկական մամուլի օրն է1in.am
  5. Այսօր հայ մամուլի օրն էarmradio.am
  6. Հայաստանի վեց լրագրողներին հանձնվել է «Ազդարար» մրցանակը
  7. Ամփոփվեցին «Ազդարար» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։