Հայ հեղափոխական բանակ (ՀՀԲ) (արմտ. հայ.՝ Հայ յեղափոխական բանակ, ՀՅԲ, անգլ.՝ Armenian Revolutionary Army, ARA), հայ քաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ Իրեն ներկայացրել է իբրև հայկական մի նոր զինված կազմակերպություն, որն իր պայքարը կենտրոնացնում է միայն թուրքական պետության դեմ՝ ի նպաստ Հայ դատի, և այլ շահեր չի հետապնդում։

Հակաթուրքական զինված գործողություններով հանդես է եկել 1983-85 թվականներին։

ՀՀԲ գործողություններից են 1983 թվականի հուլիսի 27-ին Լիսաբոնի թուրքական դեսպանատան (մասնակիցները՝ Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սիմոն Յըահնյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քերզլյանը ինքնաողջակիզվեցին գործողության ընթացքում), 1985 թվականի մարտի 12-ին՝ Օտտավայի թուրքական դեսպանատան գրավումը (գործողության մասնակիցները՝ Հովիկ Նուբարյանը, Գևորգ Մարաշլյանը և Րաֆֆի Թիթիզյանը դատապարտվեցին ցմահ բանտարկության)։

ՀՀԲ գործունեությունը լայնորեն լուսաբանվել է ՀՅԴ մամուլում, ձերբակալված անդամն պաշտպանությունը ստանձնել են տեղական դաշնակցական կազմակերպությունները, բայց ՀՅԴ-ն ժխտել է որևէ կազմակերպչական կապը ՀՀԲ-ի հետ։

Հարձակումներ խմբագրել

  • Հուլիսի 27, 1983 թվական, Լիսաբոն, Պորտուգալիա՝ Հարձակում Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան վրա 1983, որտեղ սպանվեցին հինգ նախապատրաստողները, պորտուգալացի ոստիկանը (Մանուել Պաչեկո) և թուրք գործերի ժամանակավոր հավատարմատարի կինը, Չահիդե Միչիոգլուն. մեկ այլ պորտուգալացի ոստիկան ծանր վիրավորվեց[1]։
  • Հունիսի 20, 1984 թվական, Վիենա, Ավստրիա՝ թուրքական դեսպանատան առևտրական և աշխատանքային կցորդ Էրդողան Յոզենը սպանվեց իր մեքենայի պայթյունի ժամանակ։ ՀՀԲ-ն ստանձնեց պատասխանատվությունը։
  • Սեպտեմբերի 3, 1984 թվական, Ստամբուլ, Թուրքիա՝ երկու ՀՀԲ անդամները սպանվեցին Թոփքափը ամրոցի դիմաց իրենց ռումբի սխալ օգտագործման պատճառով[2]։
  • Նոյեմբերի 19, 1984 թվական, Ավստրիա՝ Էնվեր Էրգյունը, ՄԱԿ պաշտոնյա, սպանվեց Վիենայում[3]։ ՀՀԲ-ն ստանձնեց պատասխանատվությունը։
  • Մարտի 12, 1985 թվական, Օտավա, Օնտարիո, Կանադա՝ երեք ՀՀԲ անդամ հարձակվեցին Օտավայում Թուրքիայի դեսպանատան վրա, սպանելով Pinkerton-ի գործակալ Կլոդ Բռունելին, ով փորձել էր կանգնեցնել իրենց, վերցնում են 12 պատանդ և ապարդյուն փորձ են ձեռնակում թուրք դեսպանին սպանելու։ Ավելի ուշ նրանք դատապարտվում են ցմահ, ներառյալ 25 տարի առանց ներման[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael M. Gunter, pp. 58-59, 70 and 79; Gaïdz Minassian, pp. 90-93.
  2. Michael M. Gunter, pp. 62-63
  3. Michael M. Gunter, p. 69.
  4. Francis P. Hyland, pp. 69-70 and 221.

Աղբյուրներ խմբագրել