Հայ երգ (երգչախումբ)

երգչախումբ

«Հայ երգ», ամերիկահայ երաժշտական միություն, երգչախումբ։ Հիմադրել և ղեկավարել է Միհրան Թումաճանը 1925 թվականին Նյու Յորքում։ Երգչախումբը նպաստել է ազգապահպանմանն ամերիկահայ գաղթավայրում, հայ երգարվեստի զարգացմանն ու նրա փոխանցմանը երիտասարդ սերնդին։

Հայ երգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերհոգևոր և ժողովրդական երաժշտություն
Գործունեություն1925-1934

Երգացանկում ընդգրկված են եղել Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Էդգար Մանասի, Բարսեղ Կանաչյանի, Վաղարշակ Սրվանձտյանի, Մ. Թումաճանի հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումերից և այլ գործեր։

Երգչախումբն ընդմիջումերով գործել է մինչև 1934 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։