Բացել գլխավոր ցանկը

Վաղարշակ Միքայելի Սրվանձտյան (1891, Վան - ապրիլի 16, 1958, Ֆրեզնո), հայ կոմպոզիտոր, բանահավաք։

Վաղարշակ Սրվանձտյան
Ծնվել է1891
Վան, Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 16, 1958
Ֆրեզնո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԺողովրդական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր

ԿենսագրությունԽմբագրել

Վաղարշակ Սրվանձտյանը ծնվել է Վան քաղաքում: 1907 թվականից ապրել է Կ․ Պոլսում: 1910 թվականից աշակերտել է Կոմիտասին: 1919 թվականից որպես երաժիշտ կատարելագործվել է Փարիզում, ապա՝ Բեռլինում: Մի քանի տարի աշխատել է Եգիպտոսում:

1928 թվականից երգահանը հաստատվել է Բոստոնում, 1948 թվականից՝ Ֆրեզնոյում։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կազմակերպել է երգչախմբեր, տվել համերգներ։ Նվագախմբային, գործիքային, վոկալ և այլ երկերի հեղինակ է։

Վաղարշակ Սրվանձտյանը զբաղվել է ժողովրդական երգերի գրառմամբ, ուսումնասիրությամբ, մշակմամբ։ Նրա հրատարակած երգերն ամփոփված են «Հայ երգեր», «Հոգիի ձայներ», «Նոր երգեր», «Հայ պարեր» և այլ ժողովածուներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։